ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") միջազգային երաժշտական հեռուստատեսային շոուի հայ մասնակիցները պատրաստ են ելույթին ու հաղթելու մտադրությամբ են Մոսկվա մեկնում։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մրցույթի համակարգող Սուսաննա Բարսեղյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են մրցույթի մասնակցում։ Այս անգամ հանրապետությունը ներկայացնելու են Մոսկվայում ապրող երկու դերակատարներ` «Ամբողջ ձայնով» նախագծի մասնակից Տանյա Գևորգյանն ու երգիչ Վարդան Վարդանյանը։
Հայուհի Լիանան առաջին հաղթանակը գրանցեց Ուկրաինայի «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Իսկ Հայաստանից Մոսկվա է մեկնելու «Ռազնիե» (Разные) խումբը, որը կազմված է տարբեր երկրներից եկած մասնակիցներից (Էդվարդ Մարուքյան, Մերի Վարդանյան, Արուսյակ Ավետիսյան, Մարիա Կարապետյան)։ Թիմի մարզիչը լինելու է երգչուհի Մարգարիտա Պոզոյանը։

«Երեք մրցութային օր է լինելու։ Առաջին օրը նվիրված է Վալերի Սյուտկինի արվեստին. Վարդան Վարդանյանը կկատարի նրա երգերից մեկը։ «Город 312» խմբի երեկոյի ընթացքում Տանյան կկատարի այդ խմբի երգերից մեկը, իսկ «Ռազնիե» (Разные) խումբը կկատարի Մաքսիմ Դունաևսկու «Փոփոխությունների քամի» երգի ջազային տարբերակը։ Կարծում եմ` սա մրցույթի լավագույն երգն է, ու մեր բախտը բերել է», – նշեց Բարսեղյանը։

Երեխաները խոստովանեցին, որ շատ են հուզվում ելույթից առաջ, սակայն հույս ունեն հաղթել ոչ թե «Լավագույն խումբ», «Լավագույն երգչուհի» կամ «Լավագույն երգիչ», այլ «Լավագույն երկիր» անվանակարգում։ Նրանց ոգեշնչում է այն փաստը, որ շոուի երաժշտական պրոդյուսերը բաժանորդագրվել է youtube–ի իրենց ալիքին ու չի թաքցնում իր համակրանքը։
Հայ տղայի առաջ խոնարհվել են. «This is a man's world»–ը ցնցել է դահլիճին. տեսանյութ
Նշենք` «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մանկական երաժշտական մրցույթը երաժշտական նախագիծ է, որում մրցում են ԱՊՀ ու Բալթիայի երիտասարդ կատարողները։ Մրցույթի կազմակերպիչներն են Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալությունը, ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով դաշնային գործակալությանը կից «Երեխաներն օգնում են երեխաներին» բարեգործական հիմնադրամը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



