«Ռազնիե» (Разные) խմբի երեխաները

Հայ երեխաները «փոփոխության քամի» կբերեն երգի ռուսական շոու

87
(Թարմացված է 18:01 09.09.2019)
«Ռազնիե» (Разные) խմբի երեխաները հույս ունեն Հայաստան վերադառնալ որպես «Լավագույն երկիր» անվանակարգի հաղթողներ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") միջազգային երաժշտական հեռուստատեսային շոուի հայ մասնակիցները պատրաստ են ելույթին ու հաղթելու մտադրությամբ են Մոսկվա մեկնում։ Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մրցույթի համակարգող Սուսաննա Բարսեղյանը։

Пресс-конференция с участниками конкурса Во весь голос! (9 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
«Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մրցույթին նվիրված ասուլիս Երևանում

Նա նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են մրցույթի մասնակցում։ Այս անգամ հանրապետությունը ներկայացնելու են Մոսկվայում ապրող երկու դերակատարներ` «Ամբողջ ձայնով» նախագծի մասնակից Տանյա Գևորգյանն ու երգիչ Վարդան Վարդանյանը։

Հայուհի Լիանան առաջին հաղթանակը գրանցեց Ուկրաինայի «Ձայնը» նախագծում. տեսանյութ

Իսկ Հայաստանից Մոսկվա է մեկնելու  «Ռազնիե» (Разные) խումբը, որը կազմված է տարբեր երկրներից եկած մասնակիցներից (Էդվարդ Մարուքյան, Մերի Վարդանյան, Արուսյակ Ավետիսյան, Մարիա Կարապետյան)։ Թիմի մարզիչը լինելու է երգչուհի Մարգարիտա Պոզոյանը։

Пресс-конференция с участниками конкурса Во весь голос! (9 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
«Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մրցույթին նվիրված ասուլիս Երևանում

«Երեք մրցութային օր է լինելու։ Առաջին օրը նվիրված է Վալերի Սյուտկինի արվեստին. Վարդան Վարդանյանը կկատարի նրա երգերից մեկը։ «Город 312» խմբի երեկոյի ընթացքում Տանյան կկատարի այդ խմբի երգերից մեկը, իսկ  «Ռազնիե» (Разные) խումբը կկատարի Մաքսիմ Դունաևսկու «Փոփոխությունների քամի» երգի ջազային տարբերակը։ Կարծում եմ` սա մրցույթի լավագույն երգն է, ու մեր բախտը բերել է», – նշեց Բարսեղյանը։

Пресс-конференция с участниками конкурса Во весь голос! (9 сентября 2019). Еревaн
© Sputnik / Nana Martirosyan
«Ռազնիե» (Разные) խմբի երեխաները

Երեխաները խոստովանեցին, որ շատ են հուզվում ելույթից առաջ, սակայն հույս ունեն հաղթել ոչ թե «Լավագույն խումբ», «Լավագույն երգչուհի» կամ «Լավագույն երգիչ», այլ «Լավագույն երկիր» անվանակարգում։  Նրանց ոգեշնչում է  այն  փաստը, որ շոուի երաժշտական պրոդյուսերը բաժանորդագրվել է youtube–ի իրենց ալիքին ու չի թաքցնում իր համակրանքը։

Հայ տղայի առաջ խոնարհվել են. «This is a man's world»–ը ցնցել է դահլիճին. տեսանյութ

Նշենք` «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") մանկական երաժշտական մրցույթը երաժշտական նախագիծ է, որում մրցում  են ԱՊՀ ու Բալթիայի երիտասարդ կատարողները։ Մրցույթի կազմակերպիչներն են Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալությունը, ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով դաշնային գործակալությանը կից «Երեխաներն օգնում են երեխաներին» բարեգործական հիմնադրամը։

87
թեգերը:
Ռուսաստան, հայեր, հայ, Հայաստան, մրցույթ, «Ռազնիե» (Разные) խումբ, «Ամբողջ ձայնով» ("Во весь голос!") միջազգային մրցույթ
Ըստ թեմայի
Փոքրիկ Կարինեն հիացրեց Նյուշային «Голос. Дети» նախագծում
«Голос. Дети-4». 10-ամյա Կարինան հիացրեց Դիմա Բիլանին
Աննա Գրիգորյանը հոլանդական «Голос. Дети» նախագծի եզրափակչում. հիանալի կատարում
Բողոքի ակցիա Խոր Վիրապի մոտ

Կրկնակի բերման ենթարկում, առանձնազրույցներ․ ՄԻՊ-ն ամփոփել է բողոքի ակցիայի արդյունքները

54
(Թարմացված է 00:48 14.07.2020)
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր ՄԻՊ հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Ընդ որում, ոստիկանության Մասիսի բաժին իրականացվել է կրկնակի այց՝ կապված մի շարք անձանց կրկնակի վարչական ձերբակալման և Ոստիկանություն կրկնակի բերման ենթարկելու հետ: Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել նաև վարչական ձերբակալման ենթարկված անձանցից մի քանիսի փաստաբանները:

«Ոստիկանության նշված բաժիններում Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ունեցել են առանձնազրույցներ ընդհանուր թվով 53 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղի ունեցած ակցիայի հետ կապված աշխատել է 4 աշխատանքային խումբ»,-ասված է հայտարարության մեջ:

Այսօր երեկոյան ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի աշխատանքները, որոնց արդյունքներով համապատասխան գրություն կհասցեագրվի ոստիկանություն:

Տեղեկացվում է, որ գրությամբ կբարձրացվեն հարցեր, որոնք վերաբերում են անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերին ու բերման ենթարկելիս նրանց անձնական ազատությունից զրկելու պատճառները պարզաբանելուն, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները ներկայացնելուն, Ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին և այլն:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին «Վետօ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը և շարժման անդամներն ավտոերթ էին իրականացնում դեպի Խոր Վիրապ վանական համալիր՝ բողոքելով Հայաստանում արտակարգ դրության երկարացման դեմ։ Ակցիայի 48 մասնակիցների, այդ թվում և Նարեկ Մալյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Հուլիսի 13-ի արտահերթ նիստում կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել այն։ Արտակարգ դրությունը կտևի մինչև օգոստոսի 12-ը։

54
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Նարեկ Մալյան, Խոր Վիրապ, Բողոքի ակցիա, Հայաստան
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո

312
(Թարմացված է 20:00 13.07.2020)
Գյումրիում ավելի քան 1 ժամ տևած հորդառատ անձրևի պատճառով շարունակում է կաթվածահար մնալ երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բրիգադները չեն հասցնում արձագանքել հորդառատ անձրևից հետո արվող կանչերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային տրամադրել են մարզային վարչությունից։

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

«Կանչերը շատ-շատ են ու դեռ զանգերը չեն դադարում, արդեն տարաբնույթ 125 կանչ ենք ունեցել՝ տների նկուղների, տնակների ջրով ծածկվելուց մինչև մեքենաների ջրում հայտնվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Հարյուրից ավելի կանչ գրանցվել է նաև Գյումրու համայնքապետարանում:

Наводнение в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրին անձրևից ու կարկուտից հետո

Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկից տեղեկացնում են, որ ահազանգերը հիմնականում շենքերի նկուղներում ու տներում լցված ջրին է վերաբերում: Բացի Գյումրիից հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել են նաև մարզի այլ համայնքներ:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ տեղումների քանակն անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Նրա խոսքով՝ առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մի շարք համայքներում այսօր հորդառատ անձրև ու կարկուտ է տեղացել։ Այն կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

312
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Գյումրի