«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Լավ լուր. 6–րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին

197
(Թարմացված է 17:38 09.09.2019)
Բուժհաստատության մամուլի խոսնակը նոր տեղեկություններ է հայտնել երեխայի մասին ու հրապարակել նրա լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան ճանաչել է ծնողներին»,– գրել է նա։

Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրույն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։

Դերձյանի խոսքով` վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար տասնյակ զանգեր են ստացել, բայց երեխայի ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել:

Հիշեցնենք, որ տղան ընկել էր սեպտեմբերի 5–ին։ Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Երկու օր անց օգտատեր Վանուհի Թովմասյանը Facebook սոցիալական ցանցում գրառում էր արել` նշելով, որ երեխայի ծնողները օգնության կարիք ունեն` վարձով բնակարան են փնտրում։ Նրա խոսքով` երեխայի ընտանիքը սարսափելի դեպքի նախորդ օրն է ԱՄՆ–ից Հայաստան եկել և տուն վարձակալել Երևանի կենտրոնում։

197
թեգերը:
հիվանդանոց, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Կրակոցներ Հյուսիսային պողոտայում. թիրախում է եղել թանկարժեք ժամացույցների խանութը
Տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին և կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Բեռնատար գնացքը հարվածել է ոչխարի հոտին. մոտ 8 տասնյակ մանր եղջերավոր անասուններ են սատկել
Lada-ի գազի բալոնը պայթել է. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց