Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է. ովքեր կարող են դիմել

450
(Թարմացված է 02:45 10.09.2019)
Արտոնյալ պայմաններով անպտղության բուժման ծրագրի իրականացման համար կառավարությունը 210 մլն դրամ է տարամադրել, որով պետք է սպասարկվի 290 զույգ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր մեկնարկում է պետության կողմից անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը, ինչը նշանակում է, որ անպտղություն ունեցող զույգերը կարող են արդեն հերթագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

«Ծրագրում կարող են ընդգրկվել 20-35 տարեկան կանայք, սակայն եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի՝ մինչև 38 տարեկանը լրանալը կարող է օգտվել ծրագրից։ Ծրագրի իրականացման համար կառավարությունն այս տարի 210 մլն դրամ է տարամադրել, որով պետք է սպասարկվի 290 զույգ»,–ասաց նա։

Գայանե Ավագյանի խոսքով` ծրագրի շրջանակում բոլոր ծառայությունները պետք է անվճար լինեն։ Պետությունը կիրականացնի 100 զույգի անպտղության պատճառների հետազոտում ու դրանց վերացում, 100 կնոջ արհեստական սերմնավորում և ևս 90 կնոջ՝ 1 անգամ արտամարմնային բեղմնավորում (պետությունը կվճարի արտամարմնային բեղմնավորման 2–րդ փորձի համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը)։

Ուրոլոգի խորհուրդներն անպտղության մասին. առանց կարծրատիպերի և համացանցի

Ավագյանը նշեց, որ երբ երկրում անպտղության ցուցանիշը 15 տոկոսի է հասնում, դա ճգնաժամային է համարվում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշն արդեն 14.8 տոկոս է։ Ավելին, այս պահին 20 000 առաջնային անպտղության կա (զույգերը երեխա չունեն առհասարակ)։

«Անպտղության բուժումն անվճար կլինի այն դեպքում, երբ ամուսիններից մեկը կլինի զինծառայող կամ զույգերն ընդգրկված կլինեն ընտանեկան նպաստի համակարգում (30.01 և ավել բարձր անապահովության բալ ունեցողները)։ Բուժումն անվճար կլինի նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքի բնակիչներին, ինչպես նաև այն դեպքում, երբ զույգերից մեկի մոտ կլինի հաշմանդամություն»,–ասաց նա։

Մասնագետների ահազանգը․ դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել

Նշենք, որ այսօրվանից սկսած բոլոր այս պայմաններին համապատասխանող և անպտղություն ունեցող զույգերը կարող են գնալ երևանյան 5 բժշկական կենտրոններից մեկը («Աստղիկ», «Շենգավիթ», «Ֆերտիլիթի», «Մարգարյան», «Արմենիա») և հերթագրվել։  Հերթագրումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով, և, ինչպես վստահեցրեց Ավագյանը, ծանոթ–բարեկամը չի անցնելու հերթն առաջ գցելու համար։

450
թեգերը:
Հայաստան, Գայանե Ավագյան (Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ), հիվանդանոց, զույգ, անպտղություն
Ըստ թեմայի
ՄՊՎ–ի դեմ պատվաստանյութը բացասաբար չի ազդում ապագա հղիության վրա. Տերմենջյան
Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով. Փաշինյանը չընդունեց Թորոսյանի առաջարկը
Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում
Депутаты фракции Процветающая Армения на заседании парламента (13 марта 2019). Еревaн

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

3
(Թարմացված է 11:48 01.06.2020)
Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Այն երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելու դեպքում արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարուքյանի ելույթից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ և 16 դեմ ձայներով:

Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

3
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

47
(Թարմացված է 11:21 01.06.2020)
Մահացածներից հինգը տղամարդիկ են, երեքը՝ կանայք։ Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 8 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 9492–ի։

Երեկ 4 մարդ էր մահացել Covid 19-ից։

47
թեգերը:
համավարակ, Կին, տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

0
(Թարմացված է 11:48 01.06.2020)
Վահան Հունանյանը հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ձևաչափով, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնելու , քանի որ մի քանի օր առաջ է թեստավորվել, և արդյունքը բացասական է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ավինյանը մի քանի օր առաջ է թեստը հանձնել, և այժմ անհրաժեշտություն չկա նոր թեստավորման», - նշեց Հունանյանը։

Նա նաև հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ֆորմատում, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։ «Դեռ լիազորությունների փոփոխությունների մասին որևէ որոշում չկա։ Ավինյանն այս պահին իր գործով է զբաղվելու»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

0
թեգերը:
թեստ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս