Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները

224
(Թարմացված է 13:45 09.09.2019)
ՀՀ վարչապետը հորդորում է ջերմուկցիներին բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի  հանքը կսկսի շահագործել  2020թ-ի վերջին կամ 2021 թվականի սկզբին, եթե այս հարցը վերջնական լուծում ստանա: Այս մասին  Facebook- ի ուղիղ եթերոմ հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հանդիպել է «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարության հետ: «Լիդիանի» ներկայացուցիչները նշել են, որ եթե  տարածք մտնելու թույլատվություն ստանան, ապա 2020 թվականի ապրիլից հանքավայրում կկարողանան շինարարական աշխատանքներ սկսել՝ կախված եղանակային պայմաններից, իսկ 2021 թվականի սկզբից կարող են սկսել հանքի շահագործումը:

 Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է մինչև 2020 թվականի մայիս ձեռք բերել համապատասխան սարքավորումներ` բնապահպանական ստանդարտների խախտումները հայտնաբերելու համար, որոնք կարող են առաջանալ հանքի հնարավոր  շահագործման ընթացքում:

Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

Հիշեցնենք, որ ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international  ընկերության դուստր ձեռնարկությունն է:

224
թեգերը:
Ջերմուկ, «Էլարդ» ընկերություն, Լիդիան, հանք, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը քննարկում է ունեցել ջերմուկցիների և «Լիդիանի» ներկայացուցիչների հետ
Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»
Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային
Մենք հստակ հասկանում ենք, թե տարիներ անց հանքավայրի շահագործումից հետո ինչ է մնալու մեզ. Միրզոյան