00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ երկրներից արտաքսումներն ավելացել են. ինչ է սպասում վերադարձած քաղաքացիներին Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ երկրներից արտաքսված Հայաստանի քաղաքացիները փորձում են հասկանալ`ինչպես շարունակեն ապրել հայրենիքում։ Իսկ պաշտոնական Երևանը չի խրախուսում ապօրինի միգրացիան` կոչ անելով քաղաքացիներին վերաինտեգրվելու համար օգտվել պետական կառույցների և հ/կ–ների աջակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Եվրոպական երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների` վերջերս հաճախակի դարձած արտաքսման դեպքերն այսօր ամենաարդիական և քննարկվող թեմաներից են։

Գերմանիայից չարթերային չվերթով ժամանած քաղաքացիներից ոմանք պնդում են, որ դեպորտացիայի մասին որևէ ծանուցում չեն ստացել։ Մյուսներն էլ ստացել են ծանուցում, սակայն առողջական խնդիրների պատճառով չեն վերադարձել։ Արդյունքում նրանք չեն հասցրել ավարտել բուժման կուրսը, քանի որ նրանց ստիպողաբար վտարել են երկրից։

Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
«Վիզաների ազատականացման հարցը լուծելու համար փորձագետների խումբ ենք ստեղծել». ԱԳ նախարար

Այսպես, օրինակ, դեպորտացիայի ենթարկված Արմանն ընտանիքի հետ բնակվում էր Գերմանիայում, փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նրանց ընտանիքում երեք երեխա կա, որոնցից երկուսը բնածին հաշմանդամություն ունեն։ Երեխաները վերականգնողական կուրս էին անցնում Գերմանիայում։ Սակայն դա չխանգարեց գերմանական ոստիկանությանը գիշերով ներխուժել նրանց բնակատեղի և հայտարարել վտարման մասին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Արմանը վստահեցնում է, որ իրենք գրավոր ծանուցում չեն ստացել, և նման հապճեպ վերադարձը հայրենիք իրենց համար իսկական շոկ էր։

«Մենք չենք պատկերացնում, ինչպես ենք ապրելու Հայաստանում, քանի որ վաճառել ենք ողջ ունեցվածքը և մեկնել։ Ես չգիտեմ նաև, ինչպես լուծել երեխաներիս բուժման հարցն այստեղ, գումար չունեմ, բացի այդ մեր երկրում բժշկության մակարդակը նույնը չէ, ինչ Գերմանիայում», – նշեց նա։

Վարսենիկն իր հերթին, մեզ հետ զրույցում, խոստովանեց, որ Գերմանիայում փախստականների ճամբարում մի քանի տարի է անցկացրել, մի շարք տարօրինակ և վատ բաներ է տեսել, սակայն որակյալ բուժման պատճառով չէր ցանկանում հայրենիք վերադառնալ։

Կինը երիկամների հետ կապված խնդիր ունի։ Նրա կարծիքով` Հայաստանում չի կարողանա անհրաժեշտ բուժում ստանալ, իր խոսքով` այստեղ մահվան է դատապարտված։ Ի տարբերություն Արմանի, արտաքսումից առաջ նա բժշկական հետազոտում է անցել, նրան դեղորայք են նշանակել և լի դեղարկղիկով հայրենիք ուղարկել։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Սուրբ հողի փոխարեն՝ ոջիլներով լի մեկուսարան. չկայացած հանգիստ Իսրայելում

«Չգիտեմ ինչպես եմ ապրելու։ Ամեն ինչ կարծես մշուշի մեջ լինի։ Կյանքը սկսել զրոյից, երբ դու 50-ն անց ես, շատ դժվար է», – նշեց կինը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շտապ ծրագիր է մշակվում հայրենիք վերադարձած քաղաքացիներին աջակցելու համար։ Մասնավորապես, անհրաժեշտ է լուծել նրանց ժամանակավոր կացության և զբաղվածության հետ կապված հարցերը։

Նա հաստատեց, որ քաղաքացիները հաճախ են մեկնում եվրոպական երկրներ, մասնավորապես, Գերմանիա և ապաստան խնդրում` հույս ունենալով բուժում ստանալ, սակայն վերջին տարիներին այդ գործընթացը զգալիորեն բարդացել է։

«Մենք բազմիցս կոչ ենք արել մեր քաղաքացիներին նման քայլի չդիմել, քանի որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները նույնպես բազմիցս զգուշացրել են, որ չեն արտաքսի միայն նրանց, ովքեր պարզապես չեն կարող դիմանալ թռիչքին և հնարավոր է` մահանան։ Եթե բժիշկը երաշխավորում է, որ մարդը կենդանի հայրենիք կհասնի, նրան արտաքսում են», – պարզաբանեց Դավթյանը։

Ախպեր ջան, ոնց որ թե նորից գնա՞նք «խոպան»… հայերը շարունակում են Ռուսաստան մեկնել

Նա նշեց, որ միգրացիոն ծառայությունը օգնում է առողջական խնդիրներ ունեցող անձանց, եթե նրանք չեն կարողանում բուժում ստանալ տարբեր ծրագրերով։ Իրենց  գերատեսչությունը հաճախ  է դիմում առողջապահության նախարարությանը անհրաժեշտ բուժում կազմակերպելու միջնորդությամբ։

Բացի այդ, ծառայությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի միգրացիայի և փախստականների գործերով  դաշնային գերատեսչության հետ ՀՀ քաղաքացիներին արտաքսել փաստաթղթերի լիարժեք փաթեթով, որը կարող է Հայաստանում նրանց պետք գալ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։

Старое здание аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ

«Աջակցման փաթեթը 4 բաղադրիչ ունի` բուժզննում, կացության վճարի փոխհատուցում, մասնագիտական ուսուցում և բիզնեսի հիմնում։ Եթե նախկինում բյուրոկրատական քաշքշուկ էր առաջանում, ապա այսօր գործընթացն արագացված է, և վերադարձած քաղաքացիներն իրազեկված են ամեն ինչի մասին», – ընդգծեց նա։

Արտաքսված քաղաքացիներին օգնում են նաև բարեգործական կազմակերպությունները, այդ թվում` «Հայկական Կարիտասը»։ Այդ կազմակերպության ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանի խոսքով` վերադարձած քաղաքացիներին տրամադրվում է  անհրաժեշտ օգնությունը։

Եթե դեպորտացիայի ենթարկվածներն առողջական խնդիրներ ունեն, ապա լուծվում է նրանց բուժօգնություն տրամադրելու հարցը, եթե բնակտարածության հետ կապված խնդիրներ ունեն` փոխհատուցվում են վարձով բնակարանի ծախսերը։ Ավելին, հասարակական կազմակերպությունն օգնում է վերանորոգել բնակարանը, կահույք գնել և նույնիսկ բիզնես հիմնել։

Հայաստան գալի՞ս են, թե՞ գնում են Հայաստանից. ինչ են հուշում տվյալները

Սակայն մի խնդիր կա. մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը կարող է օգնել հայրենիք վերադարձած միայն 100 անձի։ Միևնույն ժամանակ, միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում օգնության է դիմել արդեն 108 մարդ, որոնցից 84-ը արտաքսվել են Գերմանիայից։

Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանից արտագաղթը 2015թ.-ի համեմատ նվազել է 35 անգամ. Արմեն Գրիգորյան

Բնականաբար, այս հարցը չի շրջանցել նաև ՀՀ իշխանությունը։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ իշխանությունը չի խրախուսելու ապօրինի միգրացիան։ Ավելին, եթե քաղաքացիները ցանկանում են եվրոպական երկրների հետ պարզեցված վիզայի ռեժիմ ստանալ, ապա պետք է գիտակցեն ապօրինի միգրացիայի անընդունելի ու խանգարող լինելը։ Այդպիսով նախարարը հասկացրեց, որ իշխանությունը եվրոպական երկրներին չի խնդրելու ՀՀ ապօրինի միգրանտների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսևորել։

Նշենք, որ միգրացիոն ծառայության տվյալներով` Հայաստանը 2017 թվականին ռեադմիսիայի (հետընդունման) 906 հայտ է ստացել (1753 մարդ), որի շուրջ 83%–ը բավարարվել է։  2018 թվականին  888 հայտից (1768 մարդ) բավարարվել է մոտ  84%–ը։

2019 թվականի միայն առաջին կիսամյակի ընթացքում, Հայաստանը 524 հայտ է ստացել (997 մարդ) հետընդունման վերաբերյալ, բավարարվել է շուրջ 84%–ը։ Ընդ որում, 30 հայտ ստացվել է Ավստրիայից, 13-ը` Բելգիայից, 1-ը` Ֆինլանդիայից, 345-ը` Գերմանիայից, 7-ը` Լեհաստանից, 11-ը` Նիդեռլանդներից, 20-ը` Շվեդիայից, 63-ը` Ֆրանսիայից, 34-ը` Ռուսաստանից։

Լրահոս
0