Նունե Եսայան

Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը ներկա են եղել Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը

1353
(Թարմացված է 00:41 08.09.2019)
Հայտնի երգչուհին իր ծննդյան տարեդարձը նշել է մեծ շուքով: Միջոցառմանը մասնակցել են ինչպես երգչուհու հարազատները, այնպես էլ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, հայտնի մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Նունե Եսայանը երևանյան ռեստորաններից մեկում նշել է ծննդյան 50-ամյակը։

Միջոցառմանը մասնակցել են ինչպես երգչուհու հարազատները, այնպես էլ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները։

Հրավիրվածների թվում են եղել երգիչ Արսեն Գրիգորյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, դերասանուհի Դիանա Մալենկոն, երգիչ Արամեն, դերասան, հումորի մեծ վարպետ Աշոտ Ղազարյանը:

Рита Саркисян на вечеринке 50-летия Нуне Есаян
Ռիտա Սարգսյանը, Ավետ Բարսեղյանը և Արսեն Գրիգորյանը` Նունե Եսայանի ծննդյան տոնակատարությանը

Armenianpaparazzi-ի Instagrami-ի էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ծննդյան տոնակատարությանը մասնակցել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն ու նրա կինը` հայտնի երգչուհի Սիրուշոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hay Paparazzi (@armenianpaparazzi)

Նշենք, որ Նունե Եսայանը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: 1986-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել Երևանի ջազի և փոփ արվեստի պետական ​​քոլեջ: Նրա առաջին ուսուցիչներն էին կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը և ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա թողարկել է ավելի քան 10 սկավառակ, բազմաթիվ համերգներ է ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Եսայանը Հայաստանի վաստակավոր արտիստ է:

Ինչպես է Նունե Եսայանը կարողանում վառ պահել իր և Ավո Խալաթյանի մեծ սերը

Երգչուհին ամուսնացած է հաղորդավար Ավո Խալաթյանի հետ, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Նունեի և Ավոյի միությունը մոտ 11 տարի առաջ է ձևավորվել, բայց ինչպես լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում հավաստիացրել է երգչուհին, իրենք այսօր էլ երջանիկ են այնպես, ինչպես ամուսնության առաջին տարիներին և ապրում են երբևէ միմյանցից չբաժանվելու հույսով՝ առավել ևս հիմա, երբ նրանց շրջապատում են իրենց հիասքանչ զավակները:

Նունե Եսայանը 3-ամյա դստերը վարժեցնում է գլամուրային կյանքին

1353
թեգերը:
հայեր, հայ, Երևան, երգչուհի, Լևոն Քոչարյան, Սիրուշո, Աշոտ Ղազարյան, Ավետ Բարսեղյան, Ռիտա Սարգսյան, Նունե Եսայան, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուշոն ու Նունե Եսայանը միասին երգեցին Instagram–ի ուղիղ եթերում. տեսանյութ
Եսայան. «Ինձ հանգիստ չէր տալիս «Ես սիրում եմ քեզ» երգը ձայնագրելու միտքը»
8 մլն դրամ` Գյումրու օրվա համար.ինչ միջոցառումներ են լինելու. քաղաքապետը փակագծեր է բացում
Կրքեր շոու բիզնեսում. ինչի՞ց է վրդովված Նունե Եսայանը և ումի՞ց է պատրաստվում վրեժ լուծել
«Նորք» ԲԿ

870 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

112
(Թարմացված է 11:24 17.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 870–ով և դարձել  207973։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 մարդ, կատարվել է 931583 թեստավորում (+5290), առողջացել են վարակվածներից 187256-ը (+1056): Գրանցվել է մահվան 3859 դեպք (+24)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 978։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Լևոն Տեր –Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

112
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Covid-19–ին դեմ հանդիման. ՀՀ–ում համավարակի պատճառով ինքնասպանությունների թիվն աճե՞լ է
Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում
Հայաստանը COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նոր աջակցություն է ստացել
Արխիվային լուսանկար

Երևանում ջերմաստիճանը կհասնի +25–ի. եղանակի տեսություն

79
(Թարմացված է 17:05 16.04.2021)
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 21-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այսօր, վաղը` ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +23...+25, երեկոյան` +20...+22 աստիճան։

Ապրիլի 17-ին Երևանում շաբաթօրյակ կկազմակերպվի. նախատեսվում է մաքրել Հրազդանի կիրճը

79
թեգերը:
Մարզ, Անձրև, արև, Հայաստան, եղանակ
Ըստ թեմայի
Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել
Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում
Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները ժամանակավորապես փակ կլինեն
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения

Հնարավոր էր և անհրաժեշտ էր խուսափել պատերազմից. Էդվարդ Նալբանդյանը ասել է` ինչպես

0
ՀՀ նախկին արտգործնախարարն իր հարցազրույցում անդրադարձել է հայկական կողմի սխալներին և խոսել պատերազմի համար ստեղծված նախադրյալների մասին։

 

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ հնարավոր էր խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից։ Նալբանդյանը նման կարծիք հայտնել Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում։

«Հնարավոր էր և անհրաժեշտ էր խուսափել պատերազմից։ 2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը, հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն, ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղությամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։ Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,–ասում է Նալբանդյանը` հավելելով, որ այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Նրա խոսքով` մինչև 2018 թվականն Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի, բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Ընդ որում, ըստ Նալբանդյանի, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։

Նալբանդյանը նշում է` ձախողվելով դիվանագիտական ճակատում`2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց ԼՂ–ի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։

«Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։ Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-95 թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այսպիսով` Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին»,–ասում է նախկին ԱԳ նախարարը։

Սակայն, ըստ նրա, 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Նալբանդյանը նշում է, որ հայկական կողմը հայտարարել էր` որոշել է բանակցությունները սկսել «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը»։

Նա կարծում է, որ եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում է որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։

«Հայաստանի նոր իշխանություններն ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։ Բաքուն ստացավ այն, ինչը իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը»,–ասում է Նալբանդյանը։

Մյուս կողմից, ըստ Նալբանդյանի, երբ հակառակորդը գնում է ռազմական արկածախնդրության, կարելի է պատերազմը կանգնեցնել, եթե պատրաստ ես համապատասխան հակահարված տալ և եթե առկա է աջակցություն և ըմբռնում դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից։ Իսկ նրանց, որոնք այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե, միևնույնն է, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ երեսուն տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, Նալբանդյանը պատասխանել է հայտնի ասացվածքով. «Ավելի լավ է 40 տարի բանակցել, քան 40 օր պատերազմել»։

Նա իր խոսքն ամփոփել է, ասելով, որ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ ձգտում էր հասնել հանգուցալուծման, և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել։

0
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Նիկոլ Փաշինյան, Էդվարդ Նալբանդյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ