Генеральный директор Московского культурно-делового центра «Дом Москвы» в Ереване Ваграм Карапетян  и  директор Центральной библиотеки им. Ав. Исаакяна Асмик Карапетян

Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

127
(Թարմացված է 21:36 07.09.2019)
Երբ Հյուսիսային պողոտայում Մոսկվայի օրվա տոնակատարությանը նվիրված գունեղ շոուն ավարտվի, հյուրերը հնարավորություն կունենան լավ տրամադրության շարունակությունը վայելել Շառլ Ազնավուրի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երևանում՝ «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ ծրագրված միջոցառումների պաշտոնական բացումը՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի 872-ամյակին։

Միջոցառումները մեկնարկեցին Հենրիխ Իգիթյանի անվան Գեղագիտության կենտրոնի մանկական գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։ Ընդ որում, այստեղ ցուցադրված էին ոչ միայն հայաստանցի երեխաների, այլև մոսկովյան պատանի նկարիչների նկարներ։ Ցուցահանդեսի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երևանում Մոսկվայի օրվա պատվին հանդիսությունները ևս մեկ առիթ են հիշեցնելու մեր բարեկամության մասին։ Վստահ եմ, որ այս օրերին տեղի ունեցող տարբեր միջոցառումները կհետաքրքրեն ոչ միայն Երևանի բնակիչներին, այլ նաև մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին»,- նշեց Կարապետյանը։

Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ

Նույն օրը՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի օրվա շրջանակում Երևանի Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Մոսկովյան օրերի հանդիսավոր բացումը, որի շրջանակում սեպտեմբերի 7-15-ը այցելուներին սպասվում է գրքերի ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին, մուլտֆիլմերի և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ։ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Մոսկվան հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը։

Հայաստանն իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա. Կլինցևիչ

Միջոցառման ամենահետաքրքիր և գունեղ մասը ծրագրված է սեպտեմբերի 8-ին։ Կեսօրից մինչև ժամը 19։00-ն Հյուսիսային պողոտայում կարելի է համտեսել ռուսական խոհանոցի ճաշատեսակներ, վայելել երգ ու պար։ Այստեղ կբացվի տոնավաճառ, մանկական խաղահրապարակ, ցուցահանդեսներ, տեղի կունենան ֆլեշմոբեր։ Իսկ ժամը 20։00-ից տոնը կտեղափոխվի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ Երևանի բնակիչներին ու հյուրերին սպասվում է մեծ տոնական համերգ, ելույթ կունենան ռուս և հայ արտիստներ։

127
թեգերը:
Շառլ Ազնավուր, Մոսկվա, Պար, երգ, Սերգեյ Կոպիրկին, Ցուցահանդես, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի նոր իշխանությունն առաջադիմի. Կռիլով
«Դա միշտ թանկ արժե». ինչո՞ւ է Մեդվեդևը շնորհակալություն հայտնել Փաշինյանին
Ինչու է ՀՀ–ի ու ՌԴ–ի համար օգտակար Իրանի հետ ընկերություն անելը. բացատրում է Մաքսիմովը
Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը
Նիկոլ Փաշինյան

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը

5
(Թարմացված է 22:46 05.06.2020)
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում պտտվում են «դիմակային ռեժիմը» խախտողների լուսանկարներն ու տեսագրությունները։ Պարզվում է` ակցիայի հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հանրային վերահսկողության ակցիան, որը սկսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեջ հակասական արձագանք է առաջացրել։ Եվ չնայած վարչապետն այն սկսել է ազնիվ նպատակով՝ COVID-19-ի տարածման տեմպերը նվազեցնելու համար, բայց գործնականում ամեն ինչ ստացվել է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։ Վարչապետի որոշ հրապարակումներ Facebook-ի իր պաշտոնական էջում լուրջ քննադատության են արժանացել իրավապաշտպանների և հանրության կողմից:

Ակցիան սկսվել է հունիսի 3-ին․ քաղաքացիները վարչապետին ուղարկում են հակահամաճարակային կանոնների խախտման մասին վկայող լուսանկարներ ու տեսագրություններ, իսկ նա դրանք հրապարակում է սոցիալական ցանցի իր էջում։

Այսօր առավոտյան Փաշինյանն իր էջում հրապարակել էր մետրոյի վագոնում արված լուսանկար, որում առանց դիմակի երիտասարդ աղջիկ էր։ Հետո նա ստիպված եղավ ջնջել այդ լուսանկարը։ Հրապարակմանն արձագանքեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել

Նա վարչապետին հիշեցրեց մարդու իրավունքների մասին և կոչ արեց զերծ մնալ լուսանկարներ հրապարակելուց, եթե դրանցում երևում են մարդկանց դեմքերը։ Թաթոյանը հրապարակային գործիչներին կոչ արեց նյութեր տեղադրելիս չմոռանալ մարդու իրավունքների մասին և պահպանել գոյություն ունեցող կանոնները։

Ի՞նչն է սխալ, և ինչո՞վ է այդ ակցիան հղի՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ո՞րն է խնդիրը

Լուսանկարը մարդու անձնական տվյալների բաղկացուցիչ է, ուստի այն կարելի է տարածել միմիայն լուսանկարում պատկերված մարդու համաձայնությամբ։ Այդ մասին հայտարարեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ աշխատակից, փաստաբան Նարինե Բեգլարյանը։

Իրավաբանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ հանրապետության ղեկավարի տարածած նյութերը կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբում բաց հասանելիություն ունեցող նյութերն են, որոնք ուղարկում են վարչապետին։ Երկրորդում այն հրապարակումներն են, որոնք հասանելի են միայն ընկերների համար, կամ այն նյութերը, որոնք օգտատերերն իրենք են տեսագրում իրենց հեռախոսով։

«Եթե մարդը բաց հասանելիությամբ հրապարակում է անում, ապա ինքնըստինքյան իր լուսանկարը կամ տեսագրությունը օգտագործելու թույլտվություն է տալիս»,-պարզաբանեց Բեգլարյանը։

Փաստաբանի խոսքով՝ բաց հրապարակման դեպքում օգտատերը պետք է պատրաստ լինի, որ իր նյութերը կարող են օգտագործել պատահական մարդիկ։

Այլ հարց է, եթե հրապարակումն արվել է սահմանափակ հասանելիությամբ, օրինակ՝ միայն ընկերների համար, կամ եթե մարդուն տեսանկարահանել են առանց նրա իմացության և համաձայնության։

Երկու դեպքում էլ լուսանկարների և տեսագրությունների օգտագործումը կամ դրանց փոխանցումը երրորդ անձանց թույլատրվում է միայն լուսանկարում կամ տեսագրության մեջ երևացող մարդու համաձայնությամբ։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք հակաիրավական գործողությունների հետ․ օրենքը խախտում է և՛ նա, ով առանց թույլտվության նկարում և ուղարկում է նման նյութերը, և՛ նա, ով դրանք հրապարակում ու տարածում է։

«Ընդ որում՝ հենց միայն հրապարակման թույլտվությունը բավարար չէ․ հարկ է նաև ճշտել, թե ինչ համատեքստում է օգտագործվելու այս կամ այն լուսանկարը կամ տեսագրությունը»,-պարզաբանեց Բեգլարյանը։

Իրավաբանն ընդգծեց, որ աղջկա լուսանկարի պարագայում, որը հրապարակել, իսկ հետո ջնջել էր Փաշինյանը, մենք գործ ունենք հենց աղջկա իրավունքների խախտման հետ։ Ըստ ամենայնի՝ լուսանկարն արվել և հրապարակվել է առանց նրա իմացության և համաձայնության, այլապես վարչապետի էջից այն չէին ջնջի։

Բեգլարյանը պարզաբանեց, որ քաղաքացին, որը հրապարակում է իրեն ուղարկվող նկարները, պետք է համոզվի, որ դրանք արվել են համաձայնություն ստանալուց հետո։ Իրավաբանի կարծիքով՝ հասարակությունը պետք է գիտակցի անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։

Նրանք պետք է հասկանան, որ ոչ ոք մարդկանց լուսանկարելու կամ տեսանկարահանելու իրավունք չունի առանց նրանց համաձայնության, առավել ևս՝ տարածելու նրանց լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսագրությունները։

Բեգլարյանը կարծում է, որ բարձրաստիճան անձինք պետք է ամեն ինչ անեն օրենքի պահպանման համար։

Ե՞րբ է արվել լուսանկարը

Բացառված չէ, որ լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք իր էջում հրապարակում է վարչապետը, կարող են հին լինել, այսինքն՝ նկարված լինել արտակարգ դրությունից և երկրում հակահամաճարակային խիստ կանոնների հաստատումից առաջ։ Իսկ եթե այդպես էլ կա՞՝ օգտատերն իր էջում արխիվային լուսանկար է տեղադրել, իսկ վարչապետին այն հասել է որպես արտակարգ դրության խախտման վկայություն։ Այս հարցն է տալիս բարձրացնում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Եթե դու անձամբ ծանոթ չես լուսանկարում պատկերված կամ տեսագրության մեջ երևացող մարդկանց հետ, ապա ծանոթ չես համատեքստին։ Դու չես կարող իմանալ, թե հատկապես երբ է արվել տվյալ լուսանկարը, «դիմակային ռեժիմի» շրջանո՞ւմ, թե՞ ինչ–որ մեկը արխիվային լուսանկար է տեղադրել»,-ասաց Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Փորձագետին առանձնապես դուր չի գալիս վարչապետի այս նախաձեռնությանը, բայց չի բացառում, որ նման միջոցները, հնարավոր է, ինչ-որ կերպ ազդեցություն ունենան այն քաղաքացիների վրա, որոնք չեն պահպանում դիմակների պարտադիր պահանջը։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

Վարչապետի հրապարակումներից պարզ է դառնում, որ որոշ դեպքերում լուսանկարում են արտակարգ դրության խախտման պատահական վկաները, որոնք այնուհետև այդ ապացույցներն ուղարկում են Փաշինյանին, որոշ դեպքերում էլ հրապարակումները վերցնում են արդեն սոցցանցից։

Մեդիափորձագետի կարծիքով՝ այս ակցիան յուրատեսակ դաս կդառնա մարդկանց համար, և ամեն անգամ իրենց էջում բաց հասանելիությամբ անձնական լուսանկար ու տեսագրություն հրապարակելուց առաջ նրանք կմտածեն հետևանքների մասին։

«Միշտ արժե մտածել` արժե՞ արդյոք հրապարակել այս կամ այն լուսանկարը, քանի որ այն կարող է ավելի բաց հասանելիություն ունենալ»,-պարզաբանեց Մարտիրոսյանը։

Ընդհանուր առմամբ նա այս ֆլեշմոբի մեջ ոչ մի լավ բան չի տեսնում․ քաղաքացիները թիրախավորվում են՝ չիմանալով, որ իրենց նկարահանում են, իսկ հետո ուղարկում վարչապետին։ Մարտիրոսյանը կարծում է, որ սա բնակչությանը ինչ-որ բան սովորեցնելու լավագույն ձևը չէ։

Մարտիրոսյանի տեսանկյունից՝ նման գործողությունները կարող են հայ հասարակության ներսում դիմակայության հանգեցնել։ Իսկ դիմակ դնելը, նրա կարծիքով, մարդկանց պետք էր ավելի շուտ սովորեցնել։

Նշենք, որ հունիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 817–ի։ Մահացել է 183 մարդ։

Կորոնավիրուսի թեստին սպասել պետք չէ. ի՞նչ խորհուրդ է տալիս Covid 19-ով վարակված Համլետը

5
թեգերը:
դիմակ, ֆլեշմոբ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Պետք է ուտելիս դիմակ կրել». Արսեն Թորոսյանի որդին շփոթեց պահանջները. տեսանյութ
Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ
Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ
Տղամարդ

Կորոնավիրուսի թեստին սպասել պետք չէ. ի՞նչ խորհուրդ է տալիս Covid 19-ով վարակված Համլետը

110
(Թարմացված է 22:32 05.06.2020)
Ի՞նչ պետք է անի մարդը, եթե կորոնավիրուսի ախտանշաններ չունի, բայց համոզված է, որ վարակվել է այդ հիվանդությամբ։ 26–ամյա Համլետ Խնկոյանն անցել է «կորոնաճանապարհով» ու լավ գիտի այս հարցի պատասխանը։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik

Համլետ Խնկոյանը, որը սոցցանցերում հայտնի դարձավ իր ընկերների հետ կազմակերպած բարեգործական ակցիաներով և օգնեց կորոնավիրուսի պատճառով ծանր վիճակում հայտնված ընտանիքներին, հիմա ինքն է հայտնվել ծանր վիճակում. պատճառը կորոնավիրուսն է։

Лечащийся от коронавируса Гамлет Хнкоян
© Photo : provided by Hamlet Khnkoyan
Համլետ Խնկոյան

Նա անգամ պատկերացում չունի, թե որտեղ է վարակվել, ասում է, հիմա բժիշկներն էլ առանձնապես այդ առումով շատ հարցեր չեն տալիս։ Հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուն պես Համլետը ձեռքերը ծալած չի նստել, այլ անմիջապես սկսել է գործել։

«Եթե վստահ եք, որ վարակվել եք կորոնավիրուսով ու ձեզ վատ եք զգում, պետք է սեփական նախաձեռնությամբ օր առաջ զբաղվեք հիվանդության հայտնաբերմամբ, որ սկսեն բուժումը»,–խորհուրդ է տալիս Համլետը։

Մայիսի 20-ին Համլետն արթնացել է 38․5 ջերմությամբ ու չոր հազով։ Առանց վարանելու զանգահարել է շտապօգնություն, նրան հորդորել են դիմել տեղամասային պոլիկլինիկա։ Քանի որ աշխատանքային ժամ չի եղել, իսկ Համլետի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենան եկել է ու նրան տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ թեստավորման։«Չնայած ջերմությունս բարձր էր, բայց թթվածնի պարունակությունն արյան մեջ 96 տոկոս էր, որը նորմա է համարվում։ Ինձ տուն ուղարկեցին` հորդորելով սպասել թեստի արդյունքներին։ Պատասխանը ստացա 4 օր հետո։ Ես անհամեմատ ավելի վատ կլինեի, եթե այդ օրերին ուղղակի սպասեի։ Ծանոթ բժիշկները խորհուրդ տվեցին համակարգչային շերտագրում (КТ) անել։ Պարզվեց` ինձ մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է, այն էլ` վիրուսային»,- Sputnik Արմենիային պատմեց Համլետը։

Лечащийся от коронавируса Гамлет Хнкоян
© Photo : provided by Hamlet Khnkoyan
Համլետ Խնկոյան

Համակարգչային շերտագրում արած բժիշկն այդ ժամանակ 95 տոկոսով համոզված է եղել, որ Համլետը վարակված է կորոնավիրուսով, և սկսել է բուժել թոքաբորբը։ Դեղերից բացի, բժիշկը Համլետին հանձնարարել է շնչառական վարժություններ անել, որոնցից մեկն էլ երեխաների սիրած փուչիկ փչելն է։

Համլետի խոսքով` թեստի պատասխանը 4 օր անց դրական է եկել, բայց նա արդեն համեմատաբար լավ է զգացել իրեն, ջերմությունն էլ իջել է մինչև 37,5։

Քանի որ բժիշկները նախապես հաստատել էին, որ Համլետն ունի երկկողմանի թոքաբորբ, և նրան տանը բուժվել չի կարելի, տղան կրկին շտապօգնություն է կանչել։

Այս անգամ նրան տեղափոխել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որովհետև Երևանի հիվանդանոցներում, բժիշկների խոսքով, տեղ չկա։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

«Ինձ հետ նույն պալատում տղաներ կան, որ ավելի քան մեկ շաբաթվա վարակված են, բայց անգամ չգիտեն` ունեն թոքաբորբ, թե չէ։ Նրանցից մեկի մոտ շնչահեղձություն սկսվեց. շտապ առաջին հարկ իջեցրին ու միացրին արհեստական օդափոխման ապարատին»,-պատմեց Համլետը։

Խոսելով Վանաձորի բժիշկների մասին` Համլետն ասաց, որ բառերով չի կարող նկարագրել այն երախտագիտությունը, որը զգում է նրանց հանդեպ։

«Ոչ միայն շատ լավ են մեզ վերաբերվում, այլև ցանկացած «կապրիզի» հետ հաշվի են նստում։Մի դեղ կար, որ ինձ մկանային էին ներարկում, ցավին չէի դիմանում, ասացի, ու սկսեցին երակային ներարկել, հետո առաջարկեցին կատետոր դնել, որը, շեշտում եմ, ամեն օր փոխում են, որպեսզի գիշերը այն ձեռքիս չլինի ու հանգիստ քնեմ»,-ասում է նա։

Лечащийся от коронавируса Гамлет Хнкоян
© Photo : provided by Hamlet Khnkoyan
Համլետ Խնկոյանը` հիվանդանոցում

Համլետի խոսքով` բժիշկները շատ ուշադիր են, օրական 3 անգամ ջերմությունն են չափում, երեք անգամ արյան մեջ թթվածնի պարունակությունը ստուգում, իսկ 3–անգամյա սնունդը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար։

Համլետը կատակում է՝ հիվանդանոցում իրենց օրական մեկ տուփ հյութ են տալիս, տուփերը չի գցում աղբամանը, որպեսզի հիվանդանոցում մնալու օրերի հաշիվը չկորցնի։

Երբ թոքաբորբը նահանջի, Համլետին տուն են ուղարկելու, որպեսզի 14 օր էլ տանն ինքնամեկուսանա, հետո արդեն պարզ կլինի, թե երբ թեստ կհանձնի ու բնականոն կյանք կվերադառնա։

«Սկզբից դու նրան չես հավատում, հետո սկսում ես վախենալ նրանից, վերջում` ապրում նրա հետ, մինչև որ հաղթահարես»,–ասում է Համլետը:

Երիտասարդը հիմա ավելի կարևոր առաքելություն է ստանձնել. ոչ միայն հանրությանը հավաստիացնում է, որ կորոնավիրուս կա, այլև ֆեյսբուքյան ուղիղ եթերներում բացատրում է` ինչ է պետք անել, եթե հիվանդությունն ասիմպտոմ չէ, և արդեն երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։

«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը

110
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ
Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին
Գագիկ Ծառուկյան

Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան

10
(Թարմացված է 22:44 05.06.2020)
ԲՀԿ նախագահի կարծիքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, բայց ոչինչ չստացվեց։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։ Ծառուկյանը նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր` ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ։

«Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,–ասել է Ծառուկյանը։

Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։

Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար այդպես էլ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, գյուղատնտեսությունը չի զարգանում, իսկ ժողովրդին պետությունը 20-25 տոկոսով է վարկեր տվել։

Անդրադառնալով կորոնավիրուսի թեմային` ԲՀԿ ղեկավարը նշել է, որ մարզեր կան, որտեղ թեստեր չկան, ինչն անփորձության հետևանք է։ Նա ասել է նաև, որ ամենաանազնիվ քայլն այն էր, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձեցին գցել ժողովրդի վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել. Նա Facebook–ի իր էջում հրապարակում է քաղաքացիներից ստացած լուսանկարները, որոնցում երևում է` ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային կանոնները։ Լուսանկարների տարածման փաստը քննարկումների և քննադատումների տեղիք է տվել, դրանց առնչությամբ հնչում են տարբեր կարծիքներ։ Ավելին, Փաշինյանն արդեն իսկ որոշ գրառումներ հեռացրել է։

Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին

10
թեգերը:
Իշխանություն, կորոնավիրուս, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները
Քաղաքական ձախողումն ակնհայտ է. ո՞ր դեպքում Փաշինյանը կթողնի իշխանությունը
Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է. Տեր-Պետրոսյանը` COVID-19-ի մասին