Ժաննա Լևինա

Մարտիրոսյանի կինն անկեղծացել է` ապրում է հրեական կանոններով, հետևում` հայկական ավանդույթներին

405
(Թարմացված է 15:51 07.09.2019)
Հայտնի երգիծաբանի կինն անկեղծ ու զվարճալի պատասխաններ է տվել երկրպագուներին։ Հարցերից մեկը վերաբերել է ամուսնուն։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, խոստովանել է, որ հետևում է հայկական ավանդույթներին: Այս մասին նա հայտնել է Instagram–ի իր էջի սթորի բաժնում՝ պատասխանելով հետևորդներից մեկի հարցին:

«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել

«Ապրում եմ հրեական կանոններով՝ հետևելով հայկական ավանդույթներին»,- գրել է Լևինան:

Instagram story Жанны Левиной
Լևինային ուղղված հարցն ու պատասխանը

Երկրպագուները բազմաթիվ հարցեր են ուղղել նրան, այդ թվում` ամուսնու վերաբերյալ։ Նրանցից մեկը խնդրել է նշել Գարիկ Մարտիրոսյանի երեք ամենալավ հատկանիշները:

«Գարիկ Մարտիրոսյանն իմ ամուսինն է, և նրա բոլոր հատկանիշներն էլ ամենալավն են»,- պատասխանել է Լևինան:

Instagram story Жанны Левиной
Լևինային ուղղված հարցն ու պատասխանը

Մարդկանց նաև հետաքրքրել է, թե ժաննան ինչպես է կարողանում պահպանել կազմվածքը:

«Մեծ դժվարությամբ»,-պատասխանել է նա:

Instagram story Жанны Левиной
Լևինային ուղղված հարցն ու պատասխանը

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է` Ժաննան ի՞նքն է իր համար հագուստ ընտրում, թե՞ վստահում է ոճաբաններին։ Երգիծաբանի կինը պատասխանել է` անձամբ է ընտրում։

Instagram story Жанны Левиной
Լևինային ուղղված հարցն ու պատասխանը

Մեկ այլ երկրպագու էլ հարցրել է` ի վերջո կինը պարտավոր է գեղեցի՞կ լինել, թե՞ խելացի:

Instagram story Жанны Левиной
Լևինային ուղղված հարցն ու պատասխանը

«Կինը պարտավոր է գեղեցիկ լինել, որովհետև խելացի կինը ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ»,-ասել է Լևինան:

Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես

Նշենք, որ Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց առաջնեկը` Ժասմինը։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։

«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել». Ջանիբեկյանի կինն ու Ժաննա Լևինան «ձևեր են թափում». տեսանյութ

405
թեգերը:
Ժաննա Լևինա, Գարիկ Մարտիրոսյան, Հայաստան
թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (58)
Ըստ թեմայի
Մարտիրոսյանի կինն անկեղծորեն խոսել է ամուսնու կուռքի ու հայկական կոնյակի մասին
Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել է իր սլացիկ ոտքերը. լուսանկար
Գարիկ Մարտիրոսյանի կինը համաձայն է դառնալ «Հայաստանի առաջին տիկինը»
«Գարիկի մայրը եկել է». Ժաննա Լևինան գործի է դրել սկեսրոջը. տեսանյութ
Լաբորատորիա

ՀՀ–ում հակամարմինների թեստավորում կիրականացվի հետազոտման նպատակով. նախարար

11
(Թարմացված է 12:29 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող նոր` հակամարմինների թեստավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման` հակամարմիններով թեստավորում բնակչության շրջանում կիրականացվի հետազոտական նպատակով, որպեսզի հասկանան կորոնավիրուսով վարակվածների մոտավոր տոկոսը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե հակամարմինների թեստերը հասանելի՞ կլինեն նաև բնակչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ից Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն` հակամարմինների թեստեր են հանձնում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել` մարդը երբևէ վարակվել է կորոնավիրուսով, թե ոչ։ Այժմ բուժաշխատողների շրջանում է նոր թեստավորումն իրականացվում, և 1000-1100 բուժաշխատող հակամարմինների թեստ կհանձնի։

«Հարցն այն է, որ որևէ մեկի մոտ առկա հակամարմինների երկարատևության ժամկետի առնչությամբ ապացույց չկա։ Այսինքն` այսօր եղած հակամարմինները կարող են մի քանի ամիս լինել բավարար քանակի, իսկ հետո նորից կարող է դրանց թիվը նվազել, և մարդիկ նորից հիվանդանան։ Ավելին, քաղաքացիներ կան, որոնց մոտ հակամարմինների բավարար քանակ նույնիսկ հիվանդանալուց և լավանալուց հետո չի առաջանում»,–ասաց նախարարը։

Թորոսյանը հիշեցրեց, որ այժմ Ամերիկյան համալսարանի հետ համագործակցելով հակամարմինների հետազոտություն է իրականացվում` պարզելու բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը։ Սակայն, ըստ նախարարի, պետությունը չի կարող քաղաքականության մշակման հարցում հիմնվել նման հետազոտությունների վրա։

Ինչ վերաբերում է մասնավոր ԲԿ–ների` հակամարմինների թեստերի իրականացմանը, ապա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում հիմա կան հակամարմինների բավական բարձրորակ թեստեր։ Թորոսյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հակամարմինների թեստն անձի վարքի փոփոխման հիմք լինել չի կարող, այսինքն` եթե որևէ մեկի մոտ կան հակամարմիններ, դա հիմք չէ հակահամաճարակային կանոնները չպահելու։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

11
թեգերը:
հակամարմին, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Մեկ օրում գրանցվել է 330 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 936
Հիվանդանոց

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

37
(Թարմացված է 12:02 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պատվաստանյութ և դեղեր ձեռք բերելու թեմային։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհում այս պահին կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 20-ը վերջնական արտադրանք դառնալու մեծ շանս ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում դեղեր և պատվաստանյութեր ձեռք բերելու առումով Հայաստանն ինչ քայլեր է անում։

«Առողջապահության ոլորտի մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է։ Սկզբում նման համոզում չկար, սակայն ժամանակի ընթացքում այդ համոզմանը եկան։ Հիմա երկրները մշակում են պատվաստանյութը գնելու գործընթացը, սակայն անորոշությունները շատ են»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հարցն այն է, որ տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը։

Նա նշեց, որ հիմա մրցավազքի պես մի բան կա, և ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր գնել, հիմա էլ դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակ են գնում։ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը որոշել է արդեն իսկ սկսել խոսակցություններ ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ–ի, ԱՀԿ–ի, ԳԱՎԻ–ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հետ։

Ինչ վերաբերում է դեղերին, ապա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այլ հակավիրուսային դեղեր է ձեռք բերել։ Մասնավորապես, նախարարությունը «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը 7-10 օրից Հայաստանում կլինի, իսկ ռուսական «Ավիֆավիրը» ձեռք բերելու համար բանակցություններ են տանում։ Բացի այդ, ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցներից ունենալու համար բանակցություններ են վարում. ճապոնական արտադրանքից արդեն իսկ ստացել են, շուտով կսկսեն օգտագործել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

37
թեգերը:
Արսեն Թորոսյան, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները
Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին
Անդրեյ Պյատախին

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

0
Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

0
թեգերը:
UCom ընկերությունը, Beeline Armenia