Գազալցակայան. արխիվային լուսանկար

Opel Astra-ն մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ. կա վիրավոր

22
(Թարմացված է 17:51 06.09.2019)
Գազալցակայանի աշխատակիցները շտապ դադարեցրել են գազամատակարարումը և կանխել հնարավոր պայթյունը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել մոտակա գազալցակայանի լիցքավորման ապարատի մեջ: Կա վիրավոր: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

«Այսօր՝ սեպեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին»,-գրել է կայքը։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները: Նրանք շտապ դադարեցրել են նաև գազամատակարարումը և կանխել հնարավոր հրդեհն ու պայթյունը։

Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են

22
թեգերը:
հիվանդանոց, Վիրավոր, գազալցակայան, ավտոմեքենա, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1819)
Ըստ թեմայի
Վթար Երևան–Սևան ճանապարհին. «Օպելի» ու «ԿամԱԶ»–ի վթարից վարորդներից մեկը տեղում մահացել է
Սարսափելի վթար Ստավրոպոլում. մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան զոհեր
Վթար Գորիս-Երևան ճանապարհին. Իրանի երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց