00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդագույն Երևանը դարձել է մոխրագույն. նոր նախագիծը կօգնի՞ վերականգնել քաղաքի դիմագիծը

© Sputnik / Astghik SukiansyanПресс-конференция по случаю начала проекта ProfEye Chalange (6 сентября 2019). Еревaн
Пресс-конференция по случаю начала проекта ProfEye Chalange (6 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեն հետաքրքիր անակնկալ է պատրաստել մրցույթում հաղթող ճարտարապետի կամ ճարտարապետական խմբի համար:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Մեկնարկել է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր ՝ ProfEye Challenge նախագիծը, որի շրջանակներում կհայտարարվի մրցույթ՝ Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիան իրականացնելու համար: Նախագիծն անցկացվում է ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ համատեղ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի  նախագահ Վահագն Վերմիշյանը:

Главный храм армянской церкви в Иране, собор Св.Христа Всеспасителя, Исфахан - Sputnik Արմենիա
Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին

«Այսօր ՀՀ կառավարությունը ընձեռել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մասնավոր սեկտորն իր ներգրավվածությունն ունենա բազմաթիվ նախագծերի իրականացման մեջ: Սա հրաշալի հնարավորություն է, որ մեր ճարտարապետները ցույց տան իրենց հնարավորություններն ու ճաշակը»,- ասաց  Վերմիշյանը:

Ըստ կոմիտեի նախագահի ՝ մոտ ապագայում մեր հանրությունը կտեսնի Մամուլի շենքն ավելի գրավիչ ու հետաքրքիր տեսքով:

«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրեց մրցույթի կանոններն ու նպատակը:

Կստեղծվեն նոր աշխատատեղեր, մշակութային կոթողները կփրկվեն

«Այս նախագծով ուզում ենք մեր հանրության ուշադրությունը սևեռել պատմամշակութային այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք ունեն և գտնել հովանավորներ, ովքեր գումար կներդնեն հաղթող նախագծի իրականացման համար»,-ասաց Ավետիսյանը:

Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը

Sputnik Արմենիայի դիտարկմանը,  թե ժամանակին վարդագույն ու հիասքանչ Երևանն այսօր փոքր-ինչ մոխրագույն է դարձել, արդյո՞ք մրցույթի մասնակիցները կպահպանեն հայկական ոճն ու «ձեռագիրը», թե՞ եվրոպական դիզայնը գերակշռող կլինի, Վերմիշյանը պատասխանեց, որ այս փուլում նախընտրում է չխոսել։

Мемориал памяти павших в Великой Отечественной войне в городе Капане - Sputnik Արմենիա
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք

«Ճիշտ եք, վարդագույն քաղաքը դարձել է մոխրագույն, և որպեսզի այն վերանա, մեր երիտասարդ ճարտարապետները պետք է այդ ուղղությամբ աշխատեն: Ես չեմ ուզում որևէ նախապայման դնել, քանի որ որպես ճարտարապետ իմ մտքերը չեմ բացահայտի, որպեսզի չսահմանափակեմ մեր երիտասարդ ճարտարապետների մտքի թռիչքը»,-ասաց  Վերմիշյանը` շեշտելով, որ մրցույթում կհաղթի հանրային քվեարկությամբ հաղթած մրցակիցը:

Ըստ Վերմիշյանի` եթե գործը հայն իր ձեռքով է անում, ապա դա չի կարող հայկական ոճ չունենալ:

Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել

Սեպտեմբերի 28-ին ProfEye Challenge մրցույթին մասնակցելու հայտերի դիմումները  կդադարեցվեն, իսկ հոկտեմբերի 1- 7-ը մասնակիցների նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կներկայացվեն բաց քվեարկության: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում 3 ամենաշատ հավանությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հավանության արժանացած նախագծերը:

Թալանված հուշարձանները կվերականգնվեն. Փաշինյանն առաջարկեց, որ ոստիկանները հսկեն դրանք

Նշենք, որ «Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի: Այն ունի 15-ից ավել արտադրամաս և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում:

Լրահոս
0