Յուրա Իվանյան

Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանն ազատման դիմո՞ւմ են գրել

105
(Թարմացված է 15:40 05.09.2019)
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքեց Յուրա Իվանյանի ու Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբեր — Sputnik. ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել: Իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա, ըստ Հարությունյանի, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ. նրանց նշանակում և աշխատանքից հանում է վարչապետը։

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը և ՔԿ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել։

Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և,  նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ՝  շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

105
թեգերը:
ազատման դիմում, աշխատանք, Յուրա Իվանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քննչական կոմիտեն «Էլարդից» պահանջել է պայմանագրով չնախատեսված եզրահանգումներ
Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»
Ինչով կավարտվի Ամուլսարի գործով Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը. «Հրապարակ»
Ամուլսարի հարցով Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին
Արխիվային լուսանկար

Հայաստանում 24 ժամով դադարեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

4
Կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է համապատասխան մարմինների կողմից հայտնաբերված խախտումների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 17572 ստուգում։ Ստուգումներն անցկացվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ՀՀ կրթության և  Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինները։

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

4
Ըստ թեմայի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Կասեցվել է «Մարս Ավիայի» շահագործողի վկայականը. Քաղավիացիայի կոմիտե
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
Ոստիկանության ուժեղացված ծառայություն Դավիթաշենում

Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

60
(Թարմացված է 11:24 29.05.2020)
Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն

60
թեգերը:
Ոստիկանություն, Երևան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Չհիմնավորված բարձր գներ. ո՞վ է մեղավոր դիմակների թանկացման համար
Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին
Արմեն Սարգսյան

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

0
(Թարմացված է 12:26 29.05.2020)
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է քաղաքացիներին ու շնորհակալություն հայտնել բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Չեմ ուզում` մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է: Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել շատ ուշադիր, սկզբունքային ու կարգապահ:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար:

«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»,- ասված է նախագաի ուղերձում։

Ի դեպ, նախագահն իր ուղերձը հղել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ նախագահի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում ու լուսանկարներում հանդիպմանը ներկա Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցը դիմակներով չեն: Հանդիպման սկզբում նախագահն առաջարկում է հանել դիմակները՝ նշելով, որ միմյանցից բավական հեռավորության վրա են գտնվում:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

0