Երկրպագուներ

Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը

346
(Թարմացված է 16:05 05.09.2019)
ԱԺ նախկին պատգամավորից մինչև սիրված երգիչներ ու արտիստներ. մինչ Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականները Եվրո–2020 ընտրական փուլի խաղից առաջ նախախաղային մարզումներ են անցկացնում, Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե հայտնի հայերն ինչ ակնկալիքներ ունեն սպասվող խաղից։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Սամվել Ֆարմանյան, Արամո, Սոֆի Մխեյան, Եգոր Գլումով, Անդրանիկ Հարությունյան։ Նրանք այն հայտնիներից են, որոնք  սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին անհամբերությամբ են սպասում, ու, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլասեր, փորձել են խաղից առաջ հանդիպման ելքը կանխատեսել:

Սամվել Ֆարմանյան

Հայտնի ֆուտբոլասեր, ԱԺ նախկին  պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից հաղթանակ է ակնկալում:

Самвел Фарманян
© Sputnik / Asatur Yesayants
Սամվել Ֆարմանյան, ԱԺ նախկին պատգամավոր

«Հայաստան-Իտալիա խաղին պարտադիր ներկա եմ լինելու: Միայն մեկ դեպք եմ հիշում, երբ մեր ազգային հավաքականը Հայաստանում հանդիպում է անցկացրել, որին ներկա չեմ եղել»,- ասում է Ֆարմանյանն ու հավելում, որ սպասումներն ազգային հավաքականից մեծ են, հատկապես վերջին երկու հաղթանակների ֆոնին:

Նա լիահույս է, որ տղաներն անզիջում կռիվ կտան առաջիկա երկու խաղերում, ինչպես Իտալիայի, այնպես էլ  Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականների դեմ։

Ֆարմանյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականն իր վերելքի ճանապարհին է:

«Շատ կարևոր է, որ բոլոր տոմսերը վաճառված են, և Իտալիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականն ունենալու է երկրպագուներով լեփ-լեցուն մարզադաշտի աջակցությունը»,- ասում է նա։

Ֆարմանյանը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  նոր է տեղափոխվել իտալական «Ռոմա»։ Ըստ նրա` սա Մխիթարյանի  համար լավագույն առիթն է Երևանի Հանրապետական մարզադաշտում իտալացի երկրպագուներին ապացուցելու, թե ինչ բարձրակարգ ֆուտբոլիստ է տեղափոխվել իտալական ակումբ:

Ֆարմանյանն առնվազն մեկ միավորի սպասում ունի  Հայաստանի հավաքականից:

Արամո

Հայտնի ու սիրված երգիչ Արամոն ևս ֆուտբոլի մեծ երկրպագու է: Երգիչը խաղին մարզադաշտից չի հետևի: Ասում է՝ հեռուստացույցով ֆուտբոլ դիտելն ավելի հաճելի է:

Футбольные болельщики наблюдают матч Россия - Саудовская Аравия в Sputnik Fan Zone
© Sputnik / Aram Nersesyan
Արամո, երգիչ

«Խաղին ներկա չեմ գտնվելու, քանի որ ֆուտբոլը սիրում եմ հեռուստացույցով դիտել, որովհետև կրկնություններն ինձ ավելի են դուր գալիս»,- ասում է երգիչն ու խոստովանում` Հայաստանի ազգային  հավաքականի բոլոր խաղերին առանձնակի սիրով է հետևում:

«Կարծում եմ` շատ հետաքրքիր խաղ է սպասվում: Ցանկանում եմ, որ մերոնք հաղթանակ տոնեն: Մարզիչների ճիշտ որոշումները, տղաների ֆիզիկական պատրաստվածությունը և երկրպագուների աջակցությունը մեծապես կօգնեն մեր թիմին»,- նշում է նա:

Ըստ երգչի՝ խաղը կավարտվի 2-1 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի:

Երգիչը լիահույս է` այս խաղում  պարտություն չենք գրանցի. վատագույն դեպքում խաղը ոչ-ոքի կավարտվի:

Սոֆի Մխեյան

Պարզվում է` հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների շարքերում իգական սեռի ֆուտբոլասերներն էլ քիչ չեն: Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը ծանրաբեռնված լինելու պատճառով միշտ չէ, որ հասցնում է  հետևել Ազգային հավաքականի խաղերին, սակայն մշտապես սպասում է հավաքականի հաղթանակներին:

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սոֆի Մխեյան, երգչուհի

«Երբեմն չեմ հասցնում հետևել խաղերին, քանի որ հաճախ եմ  քաղաքից  բացակայում: Այս անգամ, ցավոք, չեմ կարող մարզադաշտ գնալ, բայց հոգով ու սրտով մեր տղաների հետ եմ »,- ասում է Սոֆին և ուրախությամբ արձանագրում` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղն, այն էլ` Երևանում, մեծ իրադարձություն է, և այստեղ արդեն ֆուտբոլոսեր լինելն այնքան էլ էական չէ, նման դեպքերում բոլորն են ակամայից ֆուտբոլասեր ու ֆուտբոլի երկրպագու դառնում:

«Բոլորը սպասում  են այս խաղին ու, բնականաբար, ուզում ենք, որ մեր ազգային հավաքականը հաղթանակ տոնի: Ես շատ լավատես եմ։ Կարծում եմ` Հայաստանի հավաքականը կվաստակի այդքան ցանկալի 4 միավորը»,- ասում է երգչուհին։

Սոֆին անկեղծանում է` մեր հավաքականը աշխատելու շատ տեղ ունի, սակայն տղաների հաղթելու ձգտումն ու պատրաստակամությունը հաջողության հասնելու կարևորագույն նախադրյալներից է։

Սոֆին Արամոյի հետ համամիտ է. խաղը կավարտվի 2-1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի:  

Եգոր Գլումով

Հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը ևս ուշի-ուշով  է հետևում Ազգային հավաքականի խաղերին:

Егор Глумов
© Sputnik / Asatur Yesayants
Եգոր Գլումով, հաղորդավար

«Թե ինչ կլինի, չգիտեմ, բայց կանխազգացում ունեմ, որ հաղթելու ենք 2-1 հաշվով»,- հակիրճ պատասխանում է նա:

Անդրանիկ Հարությունյան

Ֆուտբոլային եռուզեռը հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանին էլ է վարակել։ Ճիշտ է` նա  ֆուտբոլասեր չէ, սակայն Հայաստան-Իտալիա խաղը բաց չի թողնի։

Андраник Арутюнян
© Photo : facebook
Անդրանիկ Հարությունյան, դերասան

«Ախր ֆուտբոլից շատ հեռու եմ:  Ճիշտ է` ձեր հարցերին պատասխանելու համար հիմա ընկերներս են ինձ կողքից հուշում (ծիծաղում է), բայց խաղին անպայման հետևելու եմ»,- ասաց դերասանը` շեշտելով, որ երբեք չի քննադատում հայկական ֆուտբոլը, ընդհակառակը` միշտ հավատում է ու սպասում, որ կգա մի օր, երբ Հայաստանի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա:

Ֆուտբոլային հանդիպումից դերասանի ակնկալիքները փոքր-ինչ ֆանտաստիկ են։

«Քանի որ այս կյանքը շատ անկանխատեսելի է, ուստի կտամ անկանխատեսելի պատասխան: Կարծում եմ` Հայաստանը 3-1 հաշվով կհաղթի Իտալիային»,- եզրափակեց դերասանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 23-ին սկսեց Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումները:

Մնում է հուսալ և լավատեսորեն սպասել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի փառահեղ հաղթանակին:

346
թեգերը:
երգչուհի, երգիչ, դերասան, Եգոր Գլումով, Անդրանիկ Հարությունյան, Սամվել Ֆարմանյան, Արամո, Սոֆի Մխեյան, ֆուտբոլ, ՀՖՖ, Իտալիա, Հայաստան
թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
Ըստ թեմայի
Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին
Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու
Հայաստանի հավաքականի իրական դեմքը վերջին հանդիպումներն են. Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Այսպիսի տիֆոզիների չէին սպասում. ինչպես Իտալիայի հավաքականին դիմավորեցին օդանավակայանում
Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին
Незаконно установленный козырек на балконе

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

0
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեին։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին և սպառնացել է երեխային նետել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից Կարապետյանը տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

0
Երևան, քայլող մարդիկ

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

4
(Թարմացված է 16:11 12.08.2020)
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում ներկայացրել է, թե ինչ աջակցությւն է հատկացվել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսվարողներին ու աշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարության սահմանած տարբեր աջակցության ծրագրերով քաղաքացիներին ու տնտեսվարողներին ընդհանուր առմամբ հատկացվել է 144 մլրդ դրամ գումար։

«Այս 144 մլրդ դրամից մոտ 92.4 մլրդ դրամը տրվել է բանկային համակարգի կողմից, 26.2 մլրդ դրամը տրամադրվել է որպես սոցիալական աջակցություն տարբեր շահառուներին, տնտեսվարողներին կառավարության կողմից տրվել է մոտավորապես 17.5 մլրդ դրամ` որպես ուղիղ աջակցություն և 19.9 մլրդ դրամ` որպես փոխառություն»,– նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ կառավարությունն այժմ քննարկում է հանրային սննդի ոլորտի` համավարակի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու հարցը։

Կես միլիոն մարդ սոված է մնալու․ Ծառուկյանը ճգնաժամից խուսափելու լուծումներ է առաջարկում

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020թ–ի մարտի 16-ից ՀՀ–ում հայտարարված արտակարգ դրության ու տնտեսական սահմանափակումների հետևանքով տուժած ոլորտների տնտեսվարողների ու աշխատողների համար առ այսօր ընդհանուր առմամբ 22 աջակցության ծրագիր է իրականացրել։

4
թեգերը:
ԱԺ, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, ծրագիր, կառավարություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել
Հայաստանն աջակցություն է խնդրում աշխարհից