Գյուղ Դաստակերտ. արխիվային լուսանկար

«Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին». պահանջում են չեղարկել որոշումը

664
(Թարմացված է 13:58 04.09.2019)
ՀՀ կառավարությունը «Հայկական Կարիտասին» Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ է տրամադրել «Երեխաների քաղաք» կառուցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանյան ավելի քան 17 ՀԿ–ներ միացել ու ՀՀ կառավարությունից պահանջում են չեղարկել «Հայկական Կարիտաս» ՀԿ–ին «Երեխաների քաղաք» կառուցելու համար Արարատի մարզում հողատարածներ տալու որոշումը։

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող Արմինե Սահակյանը։

«Կառավարությունը հողատարածքներ է նվիրել «Կարիտասին», որպեսզի ՀԿ–ն սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձին քաղաք կառուցի։ Դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում նման որոշում կկայացվի, ինչը նշանակում է, որ ջուրն է ընկնելու այսքան ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներառելու համար մեր բոլորիս արածը»,–ասաց նա։

Армине Саакян на пресс-конференции по теме изменений в решение правительства о предоставлении ОО Армянский Каритас земельного участка для реализации проекта Детский городок (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյան

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանն էլ նշեց, որ ամաչում է այն բանի համար, որ Հայաստանը կարող է նման քաղաք ունենալ: Նրա խոսքով` «Կարիտասի» ծրագրում նշված է, որ այդ քաղաքում լինելու է նաև հատուկ ամբուլատոր կենտրոններ, զարգացման կենտրոններ, սակայն ոչ ոք հաշվի չի առել, որ այդ ամենն արդեն իսկ առկա են Հայաստանի տարբեր մարզերում։

«Եթե, օրինակ, ինչ-որ դպրոց ներառական է, սակայն թերանում է ինչ-ինչ հարցերում, պետք է այդ խնդիրը լուծել, ոչ թե նոր քաղաք կառուցել։ Պետք չէ ստեղծել քաղաք, որը կպիտակավորի երեխաներին։ Գիտե՞ք` ինչքան դժվար է հասարակության կարծրատիպերը փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ»,–ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց` ում է պետք համընդհանուր ներառական կրթությունը
Նա հայտնեց նաև, որ ոչ մի ՀԿ-ի հետ չի համաձայնեցվել այդ նախագծի ընդունումը, և որևէ քննարկում չի եղել։

Ануш Асланян на пресс-конференции по теме изменений в решение правительства о предоставлении ОО Армянский Каритас земельного участка для реализации проекта Детский городок (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանն էլ նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանն էլ կարծում է, որ ծրագիրն այս տեսքով իրականացնելը կնպաստի այդ երեխաների առավել մեկուսացմանը։

Эдуард Исраелян на пресс-конференции по теме изменений в решение правительства о предоставлении ОО Армянский Каритас земельного участка для реализации проекта Детский городок (4 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյան

Իսրայելյանը հայտնեց, որ ծրագիրը դիտարկվել է որպես բարեգործական, դրա համար էլ կարծիք չի հարցվել ո՛չ ՄԻՊ-ից, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այս ծրագիրն ուղղակի հակասում է երեխայի շահերին, և մենք հետամուտ ենք լինելու, որ ծրագիրն այս տեսքով չիրականացվի: ՄԻՊ–ն իր կարծիքը ծրագրի մասին պաշտոնական գրությամբ արդեն իսկ ուղարկել է կառավարությանը»,–ասաց նա։

Նշենք նաև, որ վաղը մի շարք ՀԿ–ների ներկայացուցիչներ ու հաշմանդամություն ունեցող անձանց ծնողներ կառավարության առջև բողոքի ակցիա են անելու։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի կառավարության նիստում որոշում էր կայացվել Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հողամասեր տրամադրել «Երեխաների քաղաք» կառուցելու համար։

«Ժպիտների քաղաքն» արդեն ավելի քան 150 մարդու է աջակցել. որքա՞ն գումար է հատկացվել
Ծրագրի թիրախը սոցիալական ծանր պայմաններում ապրող, կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքներն են: Ըստ այդմ, ծրագրի անմիջական շահառուներն են շուրջ 600 երեխաներ և պատանիներ՝ իրենց ընտանիքների անդամների հետ միասին։

664
թեգերը:
որոշում, ՀՀ կառավարություն, Արարատի մարզ, «Երեխաների քաղաք»
Ըստ թեմայի
«Նոր հագուստով չեմ «թիթիզանալու». 6–ամյա լճափցի Ռուբենին դեռ դպրոցական հագուստ չեն գնել
Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում
Ներառական միջոցառումներ` ջրում և ցամաքում. յուրաքանչյուրն ընդունակ է