Նաիրա Զոհրաբյան

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից». Նաիրա Զոհրաբյան

56
(Թարմացված է 17:22 03.09.2019)
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուսով է, որ անօգնական կենդանիներն օրենքի ուժով կպաշտպանվեն մարդկանցից։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի և նրա գործընկերների առաջարկած փոփոխությանը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։ Զոհրաբյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից։ Շնորհակալ եմ հանձնաժողովին և արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկներով նախագիծը լրացնելու համար»,– գրել է նա։

Զոհրաբյանը հուսով է, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած նախագիծը, և անօգնական կենդանիներն օրենքի ուժով կպաշտպանվեն տարատեսակ «անասուններից»։

«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին

Հիշեցնենք, որ այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 30-50–պատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի 80-100–պատիկի չափով։

Էկոաղետ Գյումրիում. ի՞նչ վնաս կհասցնի կենդանիների բացօթյա գերեզմանոցը. լուսանկարներ

56
թեգերը:
կենդանի, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց
«Չաղբահանության» վտանգները. աղբի մնացորդով սնվող կենդանիները հիվանդություններ փոխանցող են