«RyanAir»–ը շատ է հետաքրքրված Հայաստանով

«RyanAir»–ը շատ է հետաքրքրված Հայաստանով. ե՞րբ ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա

295
(Թարմացված է 16:31 03.09.2019)
Նոր ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական շուկա երբեք այսքան մեծ չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Իռլանդական RyanAir ավիաընկերության ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացնեն` Հայաստանի ավիաշուկա մուտք կգործեն, թե ոչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Արդեն հայտնել էինք, որ RyanAir ավիաընկերության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան, հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռևազյանի հետ։

«Ավիաընկերության ներկայացուցիչների հետ զրույցից հետո որոշվեց, որ նրանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասեն իրենց դիրքորոշման մասին։ Սակայն այն, որ նրանք շատ են հետաքրքրված Հայաստանով, ակնառու է, այլապես չէին գա Հայաստան»,–ասաց նա։

Հարցին` մե՞ծ է հավանականությունը, որ RyanAir–ը կմտնի շուկա, Ռևազյանը պատասխանեց, որ երբեք այն այսքան մեծ չի եղել, որքան հիմա։

Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»

Հիշեցնենք, որ RyanAir-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ գործընթացի շուրջ քննարկումներ են ընթանում: Նա ներկայացրել էր մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթերի, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:

Ryanair–ը Եվրոպայի խոշորագույն լոուքոստերն է։

295
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, Տաթևիկ Ռևազյան, վայրէջք, թռիչք, «Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ է հետաձգվել, 12-ը՝ չեղարկվել
Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն
Նոր ավիաընկերությո՞ւն մուտք կգործի շուկա. քննարկում է եղել
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

10
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

10
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին
Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 8–ում երկար ժամանակ լույս չի լինելու

24
(Թարմացված է 09:14 12.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գրիբոյեդովի փ. 21/2, 21/3, 21/5, 21/12, 21/13 շենքեր, Վաղարշյան փ. 18 շենք, Կոմիտասի պող. 41 շենք, Կիևյան փ. 4/2-4/4, 14/3 շենքեր, Հ.Էմին փ. 2/1 շենք, Արգիշտի փ. 42-46 սեփական տներ, Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․ 28ա շենք, «Ապավեն», «Յուգ Լիֆթ» ՍՊԸ-ներ, «Եր․քաղ․լույս» ՓԲԸ, Մանթաշյան փ. 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3 թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Պուշկինի փողոցներ մասնակի, Վեդի քաղաք՝ Խանջյան, 26 Կոմիսարների փողոցներ մասնակի,

10:00-14:00 Խաչփառ գյուղ մասնակի, Ղուկասավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Կանաչուտ գյուղ մասնակի,

11:00-15:00 Լանջազատ գյուղ մասնակի,

11:00-17:00 Արարատ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի,

14:00-15:30 Ոսկետափ գյուղ մասնակի, Գոռավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի,

10։00-16։00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, Ողջաբերդ, Հացավան, Գեղադիր գյուղեր, Գառնի գյուղ մասնակի,

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Նար-Դոսի, Նոր թաղ, Սաֆարյան, Արա Գեղեցիկ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-13։00 Ֆանտան, Ալափարս, Բջնի համայնքներ, «Կար-Կոր», «Ա.Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիան», «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում՝

10։00-11։30 Ծովագյուղ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ և Ձորագետավան գյուղեր,

Տավուշի մարզում՝

10:00-12:00 Դիլիջան համայնք` Հովք գյուղ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Գյումրի քաղաք՝ Մուշ-2 թաղամասի հարակից Խաչքար և Վարդ-բաղ թաղամասեր և “Ռանչո” հանգստի գոտի,

Սյունիքի մարզում՝

10:30-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության և Սյունիք փողոցներ,

11:00-16:30 Տեղ գյուղ մասնակի:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

24
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Երևան, Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա