Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի նախագահությամբ առաջին նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ

117
(Թարմացված է 16:34 03.09.2019)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտնել է դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ առաջին դատական նիստի օրը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում`  ժամը 13:00-ին։

Հիշեցնենք` Սահմանադրական դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննում էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի  (որը վերաբերում է խափանման միջոցի հիմքերին) և 35-րդ հոդվածի՝ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառելու մասին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործով զեկուցողներն էին Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավել էր նշված Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չէր մասնակցում գործի քննությանը։

Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդն է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից, օգոստոսի 28-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով՝ օգոստոսի 29-ին կայանալիք նիստը։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

ՍԴ–ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ ՍԴ-ն Քոչարյանի գործով հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Վերաքննիչը Քոչարյանների գործով միանգամից երկու բողոք է մերժել. պաշտպանական թիմ

ՍԴ–ն որոշել էր նաև Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

117
թեգերը:
Արմեն Գևորգյան, Յուրի Խաչատուրով, Դատավոր, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)
Ըստ թեմայի
2008-ի մարտի 1-ի ու 1996թ- ի հոկտեմբերի 6-ի տարբերությունը. Քոչարյանի փաստաբանը նոր փաստեր է ներկայացրել
Ինչո՞ւ էին վիրավոր ոստիկանները վիրավոր ցուցարարներից շատ. փաստաբանը` Մարտի 1-ի մասին
Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին
ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումների քննության գործով կայանալիք նիստը