Յուրա Իվանյան

Ինչով կավարտվի Ամուլսարի գործով Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը. «Հրապարակ»

72
(Թարմացված է 09:49 03.09.2019)
Թերթի տեղեկություններով` Իվանյանը քավության նոխազ է դառնալու, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին և սխալ եզրակացության է հանգել։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։

«Նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել»,- գրում է թերթը։

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարևում։

Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ չափի է. քննչական խմբի ղեկավարը` Ամուլսարի մասին

«Թերթի տեղեկություններով` հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։ Ի դեպ, քննությունը կտեւի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաեւ Յուրի Իվանյանի հեռախոսը, եւ կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»,- եզրափակում է թերթը:

Քննչական կոմիտեն «Էլարդից» պահանջել է պայմանագրով չնախատեսված եզրահանգումներ

Հիշեցնենք՝ infocom.am կայքն օգոստոսի 29-ին հոդված էր հրապարակել «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.–ին տվել է Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։
Միաժամանակ, հոդվածագիրը մեջբերել էր Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի կենսագրությունը, որից պարզ էր դառնում, որ նա ևս ծնվել է Ավշարում ու ազգակցական կապ ունի Արամայիս Գրիգորյանի հետ։

72
թեգերը:
Լիդիան, Քննություն, եզրակացություն, փորձաքննություն, Ամուլսար, Յուրա Իվանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարի քննիչն ու նախկին նախարարն ազգականներ են. Քննչական կոմիտեն չի հերքում
Քննչական կոմիտեն «Էլարդից» պահանջել է պայմանագրով չնախատեսված եզրահանգումներ
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Ամուլսարի հարցով Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին