Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրու հարսանքավորները

221
(Թարմացված է 08:09 03.09.2019)
Հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար» աղցաններում ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանիքի մասնակիցները թունավորվել են աղցաններից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ձեռնարկված հետազոտությունների արդյունքում պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված  կղանքի և  փսխման զանգվածներից»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Գյումրիում թունավորվածներից 43–ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9–ը անչափահաս էին
Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին Գյումրիում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքից հետո հյուրերի մի մասի ինքնազգացողությունը վատացել էր: Նրանց տեղափոխել էին Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց: 
Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

221
թեգերը:
հիվանդանոց, թունավորում, հարսանիք, Գյումրի
Ըստ թեմայի
Հայտնի է`Արտաշատում մասսայական թունավորման պատճառը. սննդի կետի աշխատանքը դադարեցված է
Արարատում տղամարդը փրկել է կնոջն ու երեխաներին թունավորումից
Սուր թունավորում. Գյումրիում երկու անչափահասի են հոսպիտալացրել
Դեղորայքային թունավորման դեպքերն այս տարի ավելացել են. ԱՆ ցուցանիշներ է ներկայացրել
Սարատովյան խանութում տղամարդը փորձել է կոնֆետները մկնդեղով թունավորել