Երևան. սեպտեմբերի 1

Ինչ խնդիր է լուծել դպրոցների առցանց ընդունելության համակարգը. ծրագիրն արդարացրե՞լ է իրեն

56
(Թարմացված է 19:54 02.09.2019)
Այժմ յուրաքանչյուր դպրոցում սովորում է այնքան երեխա, որքան լիցենզավորված տեղ կա դպրոցում։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց հայտագրումն արդեն իսկ տվել է իր արդյունքները. ծրագիրն արդարացրել է իրեն։ Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

«Այս տարի առաջին անգամ աշակերտները դպրոց ընդունվեցին առցանց հայտագրմամբ։ Սա հնարավորություն տվեց, որ որևէ մեկը օրենքի խախտումով չընդունվի դպրոց։ Այսինքն` եթե նախկինում լինում էին դեպքեր, որ 300 տեղ ունեցող դպրոցը 400-500 աշակերտ էր ընդունում, հիմա նման անօրինություններ այլևս չեն կարող լինել։ Հիմա յուրաքանչյուր դպրոցում սովորում է այնքան երեխա, որքան լիցենզավորված տեղ կա դպրոցում»,–ասաց նա։

Արշակյանի խոսքով`  համակարգն իր առջև դրված խնդիրը լուծել է, քանի որ դրա շնորհիվ թերբեռնված դպրոցների թիվը 50 տոկոսով կրճատվել է։ Նշենք, որ թերբեռնված են համարվում այն դպրոցները, որտեղ, օրինակ, կառույցի հնարավորություններից ելնելով` կարող է սովորել 100 աշակերտ, սակայն աշակերտների թիվը չի գերազանցում դրա 25 տոկոսը։ Այժմ Երևանում կա թերբեռնված 3 դպրոց։ Բացի այդ, ըստ Արշակյանի՝ գերծանրաբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 տոկսով` 22-ից հասնելով 9-ի: Իսկ գերբեռնված են այն դպրոցները, որտեղ էլ նույն սկզբունքով աշակերտների թիվը դպրոցի հնարավորություններից 5,1%-ով ավել է։

«Դպրոցների ընդունելության համար հայտագրումը միշտ բաց է լինելու, քանի որ կան երեխաներ, որոնք կարող են, օրինակ, սեպտեմբերի 5–ից հետո Հայաստան ժամանել ու դպրոց հաճախել, կամ էլ ինչ-ինչ պատճառներից ելնելով են ուշացրել հայտագրումը։ Երևանի բոլոր համայնքներում կան դպրոցներ, որտեղ ազատ տեղեր կան, այսինքն`ծնողը ստիպված չի լինի երեխային իր համայնքից դուրս դպրոց տանել»,-ասաց Արշակյանը։

Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ
Հանրակրթության վարչության պետը հայտնեց նաև, որ այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է 222–ով։ Երևանի՝ թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12 015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11 793 –ի համեմատ:

Հիշեցնենք, որ  ծնողներն իրենց առաջին դասարանի երեխաներին երևանյան այս կամ այն դպրոցը տանելու համար պետք է hayt.emis.am կայքում առցանց հայտագրեին։ Առցանց հայտագրման համակարգն իրեն արդարացնելուց հետո նպատակ կար այն կիրառել նաև մարզային դպրոցների ընդունելության համար։

56
թեգերը:
Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Երևան, Աշակերտ, դպրոց
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը բիզնեսի առցանց դպրոց կբացի բոլորի համար
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ
Դպրոցական խնդիրներ. որքան գումար է հարկավոր մեկ երեխային դպրոց ուղարկելու համար