ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ

Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ. նա զրուցել է հրամանատարների և զինծառայողների հետ

46
(Թարմացված է 18:37 02.09.2019)
ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի-Sputnik. Օգոստոսի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր շտաբի պետը նաև զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։

46
թեգերը:
Սահման, Արտակ Դավթյան, Հայաստան
Ըստ թեմայի
Անցած տարվա համեմատ առաջնագծում լարվածությունը պակասել է. տեսանյութ դիրքերից
Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան