ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ընթացիկ տարվա արդյունքներով ռուսական ավիափոխադրողների տոմսերը 2018 թվականի համեմատ կթանկանան 9-10 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Օդային տրանսպորտի շահագործողների ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Բորիս Շոկուրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փորձագետի խոսքով` ավիափոխադրողները տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում շահույթով են աշխատում, իսկ առաջին և չորրորդ եռամսյակներում իրենց գործունեությունը վնաս է կրում։
Այժմ ավիաընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տոմսերի գները` կերոսինի, ինչպես նաև օդանավակայանի սպասարկման գների թանկացման պատճառով։
Շոկուրովը կարծում է, որ եթե նույնիսկ ավիափոխադրողները նվազագույն հավելավճարի մարտավարություն որդեգրեն, տոմսերի արժեքի գումարային աճը շուրջ 7-8 տոկոս կլինի։
Armenia-ն ազդարարեց, թե ամսի քանիսից է կարելի Մոսկվայից Թբիլիսի տոմսեր գնել
Այս ամառ ռուսաստանցիների ամենապահանջված երեք ուղղություններն են եղել Հայաստանը, Իտալիան և Թուրքիան։ Բոլոր գնված տոմսերի 8 տոկոսից ավելին բաժին է ընկնում Հայաստանին։ Մեծ պահանջարկ վայելող արտասահմանյան ուղղությունների տասնյակում են Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղըզստանը, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում` Վրաստանը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։
Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։
Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։
Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։
Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին
«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։
Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։
Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։