«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռ

Երևան-Մոսկվա օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

2209
(Թարմացված է 23:05 01.09.2019)
Օդանավում եղել է 118 ուղևոր. նրանցից ոչ ոք չի տուժել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը , խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ինքնաթիռի 118 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա»,- գրել է նա։

Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Ըստ Խաչատրյանի` այս պահին քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

2209
թեգերը:
Երևան-Մոսկվա, ուղևոր, թռիչք, վայրէջք, Թբիլիսի, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Տոմսերի գները կարող են նվազել. կհաջողվի՞ արդյոք Ryanair-ին մուտք գործել հայկական շուկա
Թել Ավիվից դուրս եկած ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում