«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Նաիրուհու գործը շարունակում է եղբայրը. նվերներ` սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

327
(Թարմացված է 23:54 01.09.2019)
Արա լեռան վրա մահացած արշավական Նաիրուհի Սիմոնյանի անվան հիմնադրամը պայուսակներ ու գրենական պիտույքներ է նվիրել Տավուշի մարզի 50 աշակերտների։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik, Ժաննա Պողոսյան․ Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Տավուշի մարզի չորս գյուղերի առաջին դասարանցիները նոր դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվեր ստացել։ Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար ու Մովսես գյուղի սահմանամերձ գյուղերի երեխաները սիրով են ընդունել նվերները։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

«Սահմանամերձ գյուղում 22 առաջին դասարանցի ունենալը ուրախալի ու հազվադեպ երևույթ է, նույնիսկ Բերդում ու Իջևանում այսքան մեծ դասարաններ չեն լինում»,- հպարտությամբ նշում են Պառավաքարի դպրոցում։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Այս տարի Մովսեսում 10 առաջին դասարանցի է դպրոց հաճախում, Այգեպարում՝ 8, Ներքին Կարմի Աղբյուրում՝ 7։ Աղջիկների ու տղաների հարաբերակցությունը միայն Մովսեսում է անհամաչափ, այստեղ առաջին դասարանցիների թվում գերակշռողն աղջիկներն են. այստեղ 8 աղջիկների հետ առաջին դասարանում նաև 2 տղա կսովորի։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Երեխաներին ու նրանց ծնողներին նվերներով ուրախացրել է «Նաիրուհի» հիմնադրամը, որն անվանվել է ի հիշատակ Արա լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացած Նաիրուհի Սիմոնյանի։ Ողբերգությունը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 28-ին։ Լեռնային վերելքներից բացի, Նաիրուհին զբաղվում էր նաև բարեգործական նախագծերով, տարին երկու անգամ սահմանամերձ գյուղեր էր գնում, երեխաներին գրենական պիտույքներ, հագուստ ու քաղցրավենիք նվիրում։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

«Երեկ ընկերոջս հետ խոսելիս ասացի՝ էրեխեքս Տավուշում սպասում են ինձ,- հուզմունքը զսպելով ասում է Նաիրուհու կրտսեր եղբայրը՝ Տարոնը, - ես շարունակում եմ նրա գործը ու քանի ողջ եմ, կշարունակեմ»։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Էդգար Նավասարդյանը, որը ողբերգական արշավի ժամանակ ուղեկցում էր խմբին, ձնահոսքի հետևանքով կոտրել է ոտքը։ Նրան վեց անգամ վիրահատել են ու դեռ առնվազն երկու անգամ էլ վիրահատելու են, կոտրվածքը բարդ է։ Այժմ նա հատուկ սարքավորումների միջոցով է քայլում։ Սարի վրա մահացած ընկերուհու գործը շարունակելու գաղափարը հիվանդանոցում է ծագել։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

«Հիմնադրամը ոչ միայն բարեգործական ծրագրեր է իրականացնելու գյուղերում, այլև օգնություն է ցուցաբերելու այն լեռնագնացներին, որոնք տուժել են արշավների ընթացքում»,- ասում է Էդգարը։ Մարդն, իհարկե, տարերքը հաղթահարելու հնարավորություն չունի, սակայն հոգեբանական ու ֆինանսական աջակցությունն այն բանն է, որն օգնել է ինձ վերականգնվել։

Фонд имени погибшей альпинистки подарил детям сел Тавушской области школьные принадлежности
© Sputnik / Janna Poghosyan
«Նաիրուհի» հիմնադրամի ներկայացուցիչների այցը`սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

«Նաիրի» հիմնադրամը նաև դասընթացներ է անցկացնում ու սովորեցնում է լեռնագնացներին ու լեռների սիրահարներին անվտանգ սար բարձրանալ։ Նաիրուհու, Արա լեռան վերելքի ու «Նաիրուհի» հիմնադրամի ստեղծման մասին Sputnik Արմենիան կպատմի առանձին։

327
թեգերը:
Աշակերտ, դպրոց, սահմանամերձ գյուղեր, Գիտելիքի օր (սեպտեմբերի 1), Հայաստան
Ըստ թեմայի
Գյուղը կա, երեխա չկա. Հայաստանի ո՞ր համայնքները ևս 4 տարի առաջին դասարանցի չեն ունենա
Առաջին դասարանցիների առցանց գրանցման խնդիր այլևս չկա. ԿԳ փոխնախարար
Առաջին անգամ առաջին դասարան. սեպտեմբերի 1–ը Երևանում