Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել

1106
(Թարմացված է 23:15 01.09.2019)
Ուսումնական տարին մեկնարկեց, բայց ՀՊՏՀ ուսանողները սեպտեմբերի 2-ից որոշել են դասի չգնալ: Ուսանողները նշում են, որ դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել: Այս մասին նրանք հայտարարել են սոցիալական կայքերում տարածած հայտարարության մեջ:

«ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Ուսանողները նշում են, որ դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցություն հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնելով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։

Նոր օրինագիծը կուրախացնի ուսանողներին, սակայն այն նաև «մութ» կողմեր ունի

Դասադուլի պաշտոնական մեկնարկը կհայտարարվի սեպտեմբերի 2-ին, ՀՊՏՀ բակում,  08:30-ին:

Հիշեցնենք`օգոստոսի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը։ Նա, ի դեպ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Մինչ այդ նախարարը հանդիպել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ ու այդ հանդիպումից հետո հայտարարել, որ նա կթողնի զբաղեցրած պաշտոնը և չի նշանակվի ռեկտորի պաշտոնում։ Բանն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի աշխատաոճի դեմ պայքարող դասախոսները հայտարարել էին, որ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացել, և այդ փաստով նրանք դատարան էին դիմել։ Դիանա Գալոյանի նշանակումից հետո նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան բուհի ուսանողները, ովքեր կոնկրետ փաստերով մեղադրեցին ռեկտորի նոր պաշտոնակատարին գրագողության մեջ:

1106
թեգերը:
ռեկտոր, Ուսանող, դասադուլ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Հայաստան
Ըստ թեմայի
Ռեկտորի պաշտոնակատարի գրագողության տրցակն ուղարկել ենք ԲՈՀ. ՀՊՏՀ դասախոսներ
Տնտեսագիտական համալսարանը ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»
Երևանյան շենք. արխիվային լուսանկար

Կառավարությունը գումար հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանների համար

3
(Թարմացված է 13:05 27.05.2020)
Վարչապետը կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող 112 ընտանիք կապահովվեն բնակարանով: Այսօր նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

Ինչպես նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակարանները կարող են ձեռք բերվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 169 750 000 դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, հետևաբար առաջարկում ենք սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,-ասաց Պապիկյանը:

Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց, որ պարտադիր պայման լինի նաև այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: Փաշինյանը շեշտեց, որ նախկինում նման դեպքեր եղել են, երբ բնակարանը գնվել է, բայց քաղաքացին շարունակել է բնակվել հանրակացարանում՝ վաճառելով կամ վարձակալության տալով նոր բնակարանը:

Կառավարությունը հստատեց որոշումը: Վարչապետն էլ հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել իր մատնանշած խնդրին:

Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան

3
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Եթե կա 7000 ախտորոշված դեպք, նշանակում է` կա 14 000 վարակակիր. Փաշինյան

17
(Թարմացված է 13:01 27.05.2020)
ՀՀ վարչապետը չի բացառում, որ դիմակներ կրելու պահանջն ավելի կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կդառնա բոլոր վայրերում:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը թևակոխել է երկրորդ փուլ։

«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության, գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ»,- ասաց վարչապետը:

Այդուհանդերձ, Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունն ու պարետատունը գիտեն ինչպես պայքարել վարակի դեմ ու կանխել այն։ 

«Պետք է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր անձինք, որոնք իրենք էլ չգիտեն, որ վարակված են, քանի որ ոչ մի ախտանշան չունեն:

Միջմարզային ճանապարհներին կրկին գործելու են անցակետեր. Փաշինյանը խոսեց խստացումների մասին

«Այսօր եթե երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 000 վարակակիր, որոնց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,- ասաց վարչապետը

Ըստ Փաշինյանի` սա է պատճառը, որ կառավարությունն առավելապես կարևորում է դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջի պահպանումը:

Միաժամանակ վարչապետը հայտարարեց, որ ժամանակն է ավելի լրջացնելու վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում կիրառելու ավելի խիստ միջոցներ:

«Եթե դիմակ կրելու պահանջը չպահպանվի, մենք ընդհանրապես պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում դիմակ կրելը»,- ասաց վարչապետը:

Դիմակ կրելու պահանջը, վարչապետի խոսքով, առաջին հերթին պետք է պահպանեն պաշտոնյաները, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենց աշխատասենյակում մենակ են: Մնացած բոլոր դեպքերում նրանք պետք է լինեն դիմակներով:

Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7774 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

17
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս