00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները

© Sputnik / Janna PoghosyanУличное искусство в Давташене
Уличное искусство в Давташене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին փողոցային նկարները հայտնվել են Երևանի ամենաերիտասարդ վարչական շրջանում` Դավթաշենում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել դրանց ստեղծման պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 Օգոստոս — Sputnik. Երևանի բազմահարկ շենքերի պատերին հիմա ավելի հաճախ կարելի է վառ պատկերներ տեսնել։ Եթե նախկինում գույնզգույն գրաֆիտիները երևանաբնակներից շատերը վանդալիզմ էին համարում, ապա այսօր «սթրիթ արտը» դարձել է գրեթե պարտադիր «կոսմետիկ միջոց» անգույն ու անշուք շենքերի համար։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում

Ճիշտ է, նկարչի համար միայն նկարելու ունակությունն ու ցանկությունը բավարար չեն։ Նա պետք է իշխանությունների թույլտվությունը ստանա, վատ չէր լինի նաև ֆինանսավորում գտնել։ Ամենահամեստ հաշվարկներով` ավտոտնակի վրա միայն մեկ պատկեր նկարելու համար 80 հազար դրամ է հարկավոր (և սա` նկարչի աշխատանքի վարձատրությունը չհաշված)։

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Քաղաքային իշխանությունները հազվադեպ են խրախուսում փողոցային արվեստը ոչ միայն այն պատճառով, որ դա թանկ հաճույք է, այլև շուտ մաշվող։ Սթրիթ նկարն ապրում է այնքան, որքան ներկի պիտանելիության ժամկետն է։ Հաճախ` ընդամենը մեկ տարի։ Այսինքն` նկարը չի մաքրվում, սակայն դրա վառ գույներն արևի լույսից նկատելիորեն խամրում են։ Հենց այդ է պատճառը, որ իշխանությունները և կոմերցիոն կազմակերպություններն առավել հաճախ ֆինանսավորում են կամարների նկարազարդումը։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում

Առաջին փողոցային նկարները մայրաքաղաքի շենքերի պատերին հայտնվեցին համեմատաբար նոր վարչական շրջանում` Դավթաշենում։ 2012 թվականից Դավթաշենի վարչական շրջանի ադմինիստրացիայի աջակցությամբ թաղամասի շենքերի պատերը կերպարանափոխվեցին։ Նկարների հեղինակները Երևանի գեղարվեստի ակադեմիայի 15 ուսանողներն էին։

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

«Թաղամասում ամեն քայլափոխի մանկական խաղահրապարակների ու բազմաթիվ երեխաների կարելի էր հանդիպել։ Մեզ ընդհանրապես թվում էր, որ ամբողջ Դավթաշենում միայն երեխաներ են ապրում, – պատմում է «Դավթաշենի նկարիչներից» մեկը` Արթուրը։  «Երեխաները պարտադիր մասնակցում էին աշխատանքներին, բայց դադարում հետաքրքրվել պատկերով, երբ դրանք պատրաստ էին լինում»։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում

Իսկզբանե մանկապարտեզներից մեկի պատին ուսանողները նախատեսում էին 4 երեխայի նկարել։ Սակայն երեխաներն անընդհատ նկարիչների կողքին էին և, հանգիստ չտալով նրանց, մեկը մյուսի հետևից բղավում էին` ինձ նկարի, ինձ էլ, ինձ էլ չմոռանաս։ Այդպես գրաֆիտիի վրա ընդհանուր առմամբ 8 երեխա հայտնվեց։ Երեխաներից մեկը նույնիսկ խնդրեց իրեն իր սիրելի զգեստով նկարել, որը կախված էր տանը պահարանում։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում

«Ես անձամբ համոզվեցի, որ երեխաներն արվեստն ավելի լավ են զգում, քան մեծահասակները։ Մի օր 3-4 տարեկան դստեր հետ մայրն անցնում էր մեր կողքով, իսկ մենք այդ ժամանակ հերթական նկարի վրա էինք աշխատում։ Հանկարծ լսում ենք նրանց երկխոսությունը. «Մայրիկ, նայի՛ր նկարում են», «Ոչ, աղջիկս, ներկում են»։ Կնոջ համար մենք սովորական ներկարարներ էինք, իսկ երեխայի համար` նկարիչներ, ինչպես և կանք», – հիշում է Արթուրը։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում

Փողոցային նկարչի նկարածն ամբողջ փողոցի պատկերն է։ Յուրաքանչյուր անցորդ կարող է իր լուման ներդնել։ Օրինակ` ինչ-որ մեկը հայկական այբուբենի «չ» տառի տակ ջնջել է չղջիկի պատկերը և չեբուրաշկա նկարել։ Ինչ-որ մեկին էլ Դավթաշենի կամրջի բնապատկերի վրա արագաչափն էր պակասում, ահա և ավելացրեց։

Գեղեցիկ «սթրիթ արտի» հետ մեկտեղ, Երևանում հազվադեպ, սակայն հանդիպում են բողոք կամ սուր սոցիալական հարց բարձրացնող գրաֆիտիներ։ Սակայն պետք է հիշել, որ նման նախաձեռնողականությունը պատժելի է և կարող է նույնիսկ տուգանվել։

© Sputnik / Janna Poghosyan«Սթրիթ արտը» Դավթաշենում
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները - Sputnik Արմենիա
«Սթրիթ արտը» Դավթաշենում
Լրահոս
0