Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորեցին

209
(Թարմացված է 16:19 10.09.2019)
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին կալանավորելու հարցով դատական նիստը։

Դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշել է, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կկալանավորվի: Այս մասին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Դատարանը գտավ, որ ձերբակալությունն ապօրինի էր, ոչ իրավաչափ, բայց միևնույն ժամանակ կալանավորման մասով գտավ, որ կալանքի մասով հիմքերը բավարար են»,-հայտարարեց Երեմ Սարգսյանը, հավելելով, որ խոսքը գնում է 200 մլն դրամի յուրացման մասին: Պաշտպանն ասաց, որ դատարանը որոշումը կայացրել է առանց իրենց ներկայացրած հակափաստարկներն ուսումնասիրելու:

Նա նշեց, որ միանշանակ բողոքարկելու են դատարանի որոշումը: 

Նշենք, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել, ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ են կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։

Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում: Կարեն Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալված է։

209
թեգերը:
Դատավոր, Դատարան, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Հայաստանի նոր հյուրանոցային ցանցի ծրագրի հետևում կանգնած է Գագիկ Խաչատրյանը. «Ժամանակ»
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին ման գալիս, չգտան». Խաչատրյանի պաշտպան
ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել