00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցТюремная наколка на руках
Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրենքով գողերն» արդեն այն չեն, ինչ նախկինում էին։ Այսօր կարելի է գնել այդ տիտղոսը 300 հազար դոլարով, դրա համար պարտադիր չէ բանտ նստել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունների արդյունավետ կիրառումը կմաքրի երկիրը «օրենքով գողերից» և կսահմանափակի քրեական ենթամշակույթի տարածումը, կարծում են Sputnik Արմենիայի կողմից հարցված փորձագետները։

Կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։

Гурген Егиазарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եղիազարյան. ««Օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում կարելի է ձախողված համարել»

Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որն ավելի քան 30 տարի աշխատել է իրավապահ մարմիններում, անանուն մնալու պայմանով Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նման օրենսդրությունը հիանալի է աշխատել Վրաստանում։

«Հետխորհրդային տարածքում «օրենքով գողերի» մոտ 70 տոկոսը վրացիներ են, կան նաև ադրբեջանցիներ, չեչեններ։ Որովհետև նախկինում Թբիլիսիում և ավելի շատ Քութայիսում յուրաքանչյուր բակում «օրենքով գող» է եղել։ Հիմա նրանք ցրվել են», - նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներն ուղղակի «փչացրել» են Հայաստանի «օրենքով գողերին»։ Նրանց մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, այլ իրավապահ կառույցներ, ինչի հետևանքով նրանց կարգավիճակն անկում է ապրել։

«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը քաղցկեղ ունի. մանրամասներ

«Եթե նախկինում նրանք կարող էին ազդել ընտրությունների վրա, ձայներ հավաքել, ապա այսօր նրանց կլսի մարդկանց նախկին թվի 10 տոկոսը միայն», - ասաց մեր զրուցակիցը։

Պաշտոնապես Հայաստանում կա 16-18 «օրենքով գող»։ «Հին դպրոցի» ներկայացուցիչներ շատ քիչ են մնացել։ Վերջերս  «հներից» սպանել են Մասիվցի Անդիկին (Անդրանիկ Հարությունյան)։

Осужденный исправительной колонии № 22 ГУФСИН России по Приморскому краю в поселке Волчанец во время работы в швейном цехе - Sputnik Արմենիա
«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

«Օրենքով գողերը» նախկինում իրավունք չեն ունեցել ամուսնանալ, ընտանիք կազմել։ Հիմա նրանք ունեն թե՛ կին, թե՛ սիրուհի, թե՛ բիզնես։ Նրանցից ոմանք անգամ օլիգարխներ են դարձել, իսկ դա անթույլատրելի է նրանց համար։ Ավելին, հիմա 250-300 հազար դոլարով կարելի է գնել «գողի» կարգավիճակ, բայց ոչ մի օր չնստել բանտում։ Հավաքվում են 3 «գող», որոշում են ինչ-որ մեկին «յուրային» դարձնել և երաշխավոր են դառնում։ Ուրիշ երեքն էլ կարող են պահանջել զրկել նրան այդ կարգավիճակից։

Հայաստանի ՔՕ խստացման պատճառը, փորձագետի կարծիքով, կարող է լինել գալիք ընտրություններում «գողերի» ակտիվացումը։ Շատերը, կարծես, սխալ են հասկացել «ժողովրդավարություն» հասկացությունը։

«Հնարավոր է, որ ինչ-որ անհանգստություն կա, օպերատիվ տեղեկություն։ Օրենքն, ընդհանուր առմամբ, ճիշտ է, բայց այն պետք է գործի։ Դրա շնորհիվ գողերը հնարավոր է թողնեն Հայաստանը և հեռանան», - ասաց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա դժվարացավ պատասխանել, թե որքանով նման օրենսդրության ներմուծումը կազդի հանցագործությունների քանակի նվազեցման վրա։

20 տարի անց. կրկնահանցագործ Արման Ջանինյանին վերադարձրել են «գողականի թագը»

Ոստիկանության ևս մի վետերան՝ գնդապետի կոչումով, նույնպես գաղտնիության պայմանով, նշեց, որ իր ծառայության ժամանակ հաճախ է բախվել «օրենքով գողերի» հետ։ Նրա կարծիքով՝ փոփոխությունները միանշանակ կարող են արդյունավետ լինել հանցագործությունները բացահայտելու համար, ինչպես նաև նպաստել հասարակությունում քրեական ենթամշակույթի դերի նվազեցմանը։ Դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում, բայց գործընթացը, ամենայն հավանականությամբ, կկայանա։

Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը բերման է ենթարկել «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբորը

Մյուս կողմից, նախկին ոստիկանի կարծիքով, տվյալ դեպքում միայն օրենքի լրացումները չեն օգնի։ Անհրաժեշտ են որոշակի լրացուցիչ փոփոխություններ։ Օրինակ` հատկապես ծանր հանցագործությունների դեպքում քրեական աստիճանակարգում կարգավիճակի առկայությունը կարող է ծանրացուցիչ հանգամանք դառնալ։

Փորձագետն ուշադրություն է դարձնում նրան, որ օրինագիծն ընդունելու դեպքում կարող են մարդու իրավունքների հետ կապված հարցեր ծագել, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ։

«Ստացվում է, որ մարդուն պատժելու են այս կամ այն ենթամշակույթին պատկանելու համար։ Եվրոպական չափանիշներով՝ դա անընդունելի է։ Պետք է ընտրել, թե ինչն է ավելի կարևոր մեզ համար», - ասաց գնդապետը։

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին նկատելի է քրեական հեղինակությունների դերի և ազդեցության ուժեղացում։ Ուստի լիովին հնարավոր է նման օրենքի չընդունումը, ընդհուպ մինչև քրեածին իրավիճակի ուժեղացում։

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ

Իհարկե, այստեղ տեղին է Վրաստանի հետ համեմատությունը։ Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները։ Վրաստանում համապատասխան փոփոխությունները կիրառելուց հետո «գողերը» սկսել են լքել երկիրը։ Հավաքները սկսել են անցկացնել այլ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում։ Թեև նոր լրացումները, ամենայն հավանականությամբ, արմատախիլ կանեն այդ երևույթը։ Այդ փոփոխությունների «շահառուների» դժգոհությունը նույնպես հնարավոր է։ ՆԳՆ վետերանի կարծիքով՝ դրա համար պետք է օրենքը սկզբից ընդունեն, իսկ գլխավորը՝ այն սկսի աշխատել։

Նույն Վրաստանում «գողերն» հաշտվել են իրողության հետ, որովհետև իշխանություններն այնտեղ շատ կոշտ են գործել։

Լրահոս
0