Կապան

Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ

67
(Թարմացված է 16:41 30.08.2019)
Կապանի մարզադպրոցի տնօրենը կասկածվում է առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Իրավապահները Կապանի մարզադպրոցում խոշոր չափերի չարաշահումներ են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարն, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը`2013-թ.-ից մինչև 2018թ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, ով փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվանբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վարձավճարի փոխարեն 2014թ-ից մինչև 2018թ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է 13. միլիոն 500 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

67
թեգերը:
տեսանյութ, Կապան, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով վերականգնվել է 37 մլն դրամ
Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն իշխանության վարկանիշի հարց է. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Հիվանդանոց

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

12
(Թարմացված է 12:02 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պատվաստանյութ և դեղեր ձեռք բերելու թեմային։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհում այս պահին կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 20-ը վերջնական արտադրանք դառնալու մեծ շանս ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում դեղեր և պատվաստանյութեր ձեռք բերելու առումով Հայաստանն ինչ քայլեր է անում։

«Առողջապահության ոլորտի մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է։ Սկզբում նման համոզում չկար, սակայն ժամանակի ընթացքում այդ համոզմանը եկան։ Հիմա երկրները մշակում են պատվաստանյութը գնելու գործընթացը, սակայն անորոշությունները շատ են»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հարցն այն է, որ տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը։

Նա նշեց, որ հիմա մրցավազքի պես մի բան կա, և ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր գնել, հիմա էլ դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակ են գնում։ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը որոշել է արդեն իսկ սկսել խոսակցություններ ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ–ի, ԱՀԿ–ի, ԳԱՎԻ–ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հետ։

Ինչ վերաբերում է դեղերին, ապա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այլ հակավիրուսային դեղեր է ձեռք բերել։ Մասնավորապես, նախարարությունը «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը 7-10 օրից Հայաստանում կլինի, իսկ ռուսական «Ավիֆավիրը» ձեռք բերելու համար բանակցություններ են տանում։ Բացի այդ, ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցներից ունենալու համար բանակցություններ են վարում. ճապոնական արտադրանքից արդեն իսկ ստացել են, շուտով կսկսեն օգտագործել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

12
թեգերը:
Արսեն Թորոսյան, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները
Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին
Արսեն Թորոսյան

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

99
(Թարմացված է 11:34 07.07.2020)
Արսեն Թորոսյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին` արդյոք հնարավո՞ր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսով կրկնակի վարակվել հնարավո՞ր է, թե՞ ոչ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք դեռ չունեն այս հարցի պատասխանը, քանի որ աշխարհում շարունակվում են այս ուղղությամբ բանավեճերը։ Նա պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին` արդյոք հնարավո՞ր է կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվել, և ունե՞նք նման դեպքեր Հայաստանում։։

«Նման տվյալներ չունենք. աշխարհում էլ դեբատը շարունակվում է։ Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և քանի դեռ իմունիտետի երկարատև լինել–չլինելու հարցի պատասխանը չունենք, չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին»,–ասաց նախարարը։ 

Թորոսյանի խոսքով` պետք է առնվազն զգույշ լինենք, քանի որ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100 տոկոս երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի։ Նախարարը հուսով է` եթե անգամ կրկնակի վարակման դեպքեր լինում են, ապա երկրորդ վարակը թեթև կտանեն մարդիկ, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունների դեպքերում։

Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ է մարդը «պաշտպանված» լինում վարակից, Թորոսյանը պատասխանեց, որ սուր շնչառական վարակներն առհասարակ երկարատև իմունիտետ չեն առաջացնում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

99
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին
Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

1
(Թարմացված է 12:02 07.07.2020)
Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը կավելանա. օրական 3000 թեստավորում կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի։ Մամուլի ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով Հայաստանում արվող թեստերի քանակի հնարավոր աճի մասին։

«Նոր լաբորատորիաներ կգործեն Իջևանում, Մարտունիում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ–ներում։ Նոր ՊՇՌ սարքեր, պահարաններ ենք գնում հիմա, քանի որ եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի աղբյուրներով լաբորատորիա, պետք է հսկայական ջանքեր գործադրես։ Այնպես չէ, որ համաճարակաբաններն ու մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, սակայն այնպես էլ չէ, որ չենք ավելացրել»,–ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ եթե այսօր Հայաստանում օրական շուրջ 2500 կորոնավիրուսի թեստավորում է իրականացվում, ապա առաջիկայում դրանց թիվը կավելանա ու կհասնի 3000–ի։

1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի, իսկ մասնավոր կենտրոնների թեստավորման թվերն էլ որ գումարվեն դրան, կդառնա, որ օրական 4000 թեստ է արվում Հայաստանում։

Թորոսյանը վստահեցրեց, որ որևէ մեկը դուրս չի մնում գործընթացից, այսինքն` ախտանշաններով բոլոր քաղաքացիներին թեստավորում են։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի փայտիկներ չեն ունեցել, սակայն բուն թեստի դիֆիցիտ չի եղել։

Նախարարը վստահեցրեց` 160 000 փայտիկներ են գնել, ինչպես նաև 60 000 թեստ։ Նա հիշեցրեց, որ շուտով հայկական արտադրության թեստերն էլ «կմիանան» գործընթացին։

Հիշեցնենք` հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 285 դեպք, որոնցից 16 907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 711 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 125 088 թեստավորում:

1
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում