Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչների համատեղ վարժանք

«Արարատ-Անտիտեռոր 2019». մեկնարկել են զորավարժության նախապատրաստական աշխատանքները

39
(Թարմացված է 14:25 30.08.2019)
Հրամանատարաշտաբային վարժանքին մասնակցել են 7 երկրների հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները։

 

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 29-ին Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ կազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությանն առնչվող հարցեր:

39
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Զորավարժություններ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակ Դավթյանը Դուշանբեում է. նա հանդիպել է ԱՊՀ պետությունների գործընկերների հետ
Շատ հմայիչ էր Հունաստանի աղջիկը. Տոնոյանն ամփոփեց «Խաղաղության մարտիկի» արդյունքները
Կրակոցներ Սանկտ Պետերբուրգի շուկայում. ԱՊՀ 3 քաղաքացի «տեղի» կռիվ են արել