«Խոսրովի անտառ»

Ի՞նչ կարելի է անել այրված անտառների համար, կամ ղեկավարներն ինչո՞ւ չեն սիրում մասնագետներին

169
(Թարմացված է 12:52 25.12.2019)
Այս տարի հրդեհների դեպքերը շատ են: Խոտածածկ ու անտառապատ տարածքներում էլ: Ճիշտ է, բանը չհասավ երկու տարի առաջվա ընդգրկուն հրդեհներին, բայց օրինակ, «Արևիկ» ազգային պարկում հրդեհը վնասներ պատճառեց:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik, Արմեն Հակոբյան. «Արևիկ» ազգային պարկում օգոստոսի 10-ից 14-ը մոլեգնած հրդեհը նման տարերային աղետներից մեր երկրի թույլ պաշտպանվածության հերթական դրսևորումներից մեկն է: Այսպես է կարծում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի նախկին գլխավոր անտառագետ, Մեղրու անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ-դենդրոլոգ Գևորգ Մարգարյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց անտառային տարածքներում եղած հրդեհից հետո պատճառված վնասները մեղմելու մեխանիզմների մասին:

Մեր զրուցակցի կարծիքով` հրդեհներն ահազանգում են Հայաստանի պատկան մարմիններին, որ դեռևս ուշ չէ, և ժամանակն է արագացված մի շարք միջոցառումներ ու քայլեր կատարել, որպեսզի նախկին թերություններն ու բացթողումները չկրկնվեն:

«Այդ նպատակով անհրաժեշտ եմ համարում և առաջարկում եմ, նախ՝ հրդեհավտանգ ժամանակաշրջանում բոլոր անտառտնտեսություններում լրացուցիչ ժամանակավոր հրշեջ պահակների հաստիքներ ավելացնել: Կոնկրետ «Արևիկ» ազգային պարկի համար 20-30 հոգի է պետք»,- ընդգծեց Գևորգ Մարգարյանն ու շարունակեց առաջարկությունների շարքը:

«Պետք է կյանքի կոչել երկհերթ պահպանության գրաֆիկը: Կամ, օրինակ, Կապանում գրասենյակի համար թանկարժեք շենք գնելու փոխարեն այդ միջոցները հատկացնել անտառտնտեսությունների, ազգային պարկերի, արգելոցների համար ամենագնաց, ժամանակակից սարքավորումներով ապահովված «Ուրալ» կամ ԳԱԶ-66 հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն»:

Կարևոր է նաև հրդեհի ժամանակ տվյալ տարածաշրջանի մարզպետարանի և ԱԻՆ հրահանգով հիմնարկների աշխատակիցներին և ազգաբնակչությանն անմիջապես ոտքի հանել և ներգրավել հրդեհների մարման գործընթացում` նրանց ապահովելով  համապատասխան աշխատանքային հագուստով, գործիքներով, սննդով, ջրով և այլ անհրաժեշտ պարագաներով:

Ու թող այրվի ամենը կապույտ բոցերի մեջ, թե՞ մեզ պետք են դեռ փրկարար ու հրշեջ. խնդիրներ` ծխի ներքո

Անտառագետը նշեց, որ պետք է ամիսը երկու անգամ կրթօջախներում, հիմնարկ-ձեռնարկություններում բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջոցով անտառների պահպանության ուսուցողական, խորհրդատվական, նախապատրաստական միջոցառումներ անցկացնել: Մեր զրուցակիցը կարևորեց նաև անտառամերձ համայնքների դպրոցներում նախկին դպրոցական անտառպետությունների վերականգնումը:

«Յուրաքանչյուր ստորաբաժանման ֆինանսատնտեսական պլանով պետք է նախատեսել տարեկան 30-40 կմ հակահրդեհային գոտիների խնամք և հակահրդեհային 5-10 կմ գոտիների ստեղծում: Լրացուցիչ ջրի բաքեր տեղադրել հրդեհավտանգ հատվածներում (հատկապես փշատերև գիհու, սոճու, կենու նոսրանտառների աղբյուրների տարածքում) և ջրի պաշարներ կուտակել:

Հակահրդեհային վտանգավոր գոտիների խոտածածկույթը վերացնելու նպատակով մասնակիորեն կիրառել հերբիցիդներ և ձեռք բերել դյուրակիր (շալակի) բենզամոտորային խոտհնձիչ, հող փորող մոտոբլոկներ, թեկուզ մինի-տրակտոր»,–ասում է Մարգարյանը:

Մոտ երեք տասնամյակի փորձառություն ունեցող մեր զրուցակցի գնահատմամբ` վատն այն է, որ վերջին հրդեհները անդառնալի կորուստներ են պատճառել հատկապես արևելյան գիհու դարավոր ծառուտներին, վնասն ուղղակի անգնահատելի է: Եթե նկատի ունենանք, որ գիհին շատ դանդաղ աճող ծառատեսակ է, ապա պարզ կդառնա, որ կորուստն արագ վերականգնել չի ստացվի, տարիներ ու տասնամյակներ են պահանջվում: Արժե հատուկ ընդգծել և արևելյան գիհու կարևորությունն ու գիհուտների նշանակությունը: Անտառագետ-դենդրոլոգը նշեց, որ գիհու մեկ հեկտար անտառը հնարավորություն ունի ֆիլտրել և ֆիտոցիդներով (վնասատու բակտերիաները ոչնչացնող ակտիվ նյութեր) հարստացնել մինչև 150-200 հազար բնակչությամբ ու  քիմիական զարգացած արդյունաբերություն ունեցող քաղաքի օդը:

«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում հրդեհ է. տեսանյութ

Լավ, ի՞նչ կարելի է անել: «Միայն պետական մակարդակով ձեռնարկվող քայլերի, լրացուցիչ դրամաշնորհների կամ այլ ֆինանսական հատկացումների միջոցով կարելի է մասնակի վերականգնել կորուստը, ինչը երկար տարիներ կպահանջի»,-ասաց Գևորգ Մարգարյանը: Մասնագետի խոսքով` այդ նպատակով անհրաժեշտ է հենց այս տարի աշնանն արդեն ֆինանսավորել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին ու նաև հրդեհներից տուժած մյուս անտառային շրջանների կառույցներին և հանձնարարել հատուկ պահպանվող տարածքների աջակցման ծրագրի ղեկավարությանը, դիմել միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ ֆինանսական, նյութական օժանդակություն ցուցաբերելու համար։

«Այդ նպատակով առաջարկում եմ կազմակերպել տիպիկ տեղական ծառատեսակների սերմերի մթերում և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել նրանց ստրատիֆիկացիայի, բնական վերաճի օժանդակման, հողի նախապատրաստման աշխատանքները: Իսկ հրդեհից չվնասված, կենսունակ ծառերի պսակների ձևավորման նպատակով մասնակի էտ կատարել»,–խորհուրդ է տալիս մասնագետը:

Մարգարյանը կարծում է, որ տեղերում կամ Զանգեզուր կենսոլորտային համալիրի Սոսիների պուրակի տնկարանում ժամանակն է սկսել նոր տեխնոլոգիաներով, այդ թվում՝ թաղարային եղանակով աճեցվող սերմնաբուսակների և արագաճ տնկանյութի բազմացման գործընթացը:

Երբ զրույցի ընթացքում նկատեցի, թե այնպիսի տպավորություն է, որ պատասխանատու կառույցները ոչ միայն տեխնիկական հագեցվածության խնդիր ունեն, այլև մարդուժի, մասնագետների, Գևորգ Մարգարյանը նշեց. «Տեխնիկական հագեցվածությունը կախված է մեր երկրի կառույցների ղեկավարների մտածելակերպից, ինչպես նաև ֆինանսական վիճակից: Նման սահմանափակ ու սուղ միջոցներով հնարավոր չէ լիարժեք ամեն ինչով ապահովել: Եղածով պետք է բավարարվել: Բայց մարդուժի հարցը հարաբերական է: Ինքս համամիտ եմ այն թեզին, որ կադրերն են որոշում ամեն ինչ»:

Նրա խոսքով` բնապահպանության համակարգում արհեստավարժ մասնագետները շատ քիչ են: Մի մասը լճացել են, մի մասը չեն տիրապետում  վիճակին, կամ ցածր աշխատավարձի պատճառով լավ չեն աշխատում: «Միաժամանակ, տարիների փորձը ցույց է տվել, և սա իմ անձնական տեսակետն է, որ ղեկավար այրերը, լինեն տնօրեն, թե նախարարության ներկայացուցիչ, երբեք չեն սիրել մասնագետներին,  որովհետև մասնագետներն իրենցից լավ են պատկերացնում խնդիրները: Իսկ տարբեր գերատեսչական բաժինները, վարչությունները հաճախ ղեկավարում են պատահական մարդիկ»,–ասում է Մարգարյանը:

Անտառահատների բախտն այլևս չի բերի. Ստեփանավանի անտառում սենսորային սարքեր են դրվել

Մեր զրուցակցի կարծիքով` ժամանակն է հետ կանչել նախկին անտառագետներին, անկախ տարիքից կամ համատեղությամբ այլ տեղ աշխատելու հանգամանքից:

Եվ մի բան էլ, ինչպես նշում է Մարգարյանը, անտառները վերականգնելու և պահպանելու համար սրտացավություն, գաղափարական նվիրվածություն, նպատակասլացություն, ստեղծագործական ձգտումներ են անհրաժեշտ, իսկ պատկան մարմինների աշխատակիցների 80-85 տոկոսը այդ որակները չեն դրսևորում:

169
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, Հայաստան, անտառապահ, Անտառ
Ըստ թեմայի
«Երկար տարիներ անտառը դիտվել է որպես փայտի աղբյուր». Վարդան Մելիքյան
Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք
Անտառների գործում նոր պաշտոնյաներ են ներգրավվել. հայտնի են ապագա մեղադրյալների անունները
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

123
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

123
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

260
(Թարմացված է 20:12 18.04.2021)
Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պատասխանատուները վանդալիզմի փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդել են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել», – նշված է հաղորդագրության մեջ։

Մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել, չնայած խաչքարերն ընդգրկված չեն ո'չ նորահայտ հուշարձանների, և ո'չ էլ հուշարձանների պետական ցուցակում, և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո։

Վանդալիզմ Երևանում. Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

260
թեգերը:
Լուսանկար, խաչքար, վանդալիզմ
Ըստ թեմայի
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին
Արձան կոտրելու արվեստը կամ ժապավենով փաթաթված վանդալիզմը Երևանում
Ոչ մի վանդալիզմ էլ չի եղել. վիրահայոց թեմի հոգևորականը վստահեցնում է` ամեն ինչ կարգին է