Դավիթ Անանյան

ՀՀ ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշի

745
(Թարմացված է 13:01 29.08.2019)
ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պետհամարանիշներն այսուհետ կտրամադրեն ոչ թե ոստիկանությունում, այլ մաքսակետերում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշների։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հշեցնելով, որ ժամանակավոր պետհամարանիշների տրամադրումը օրենքով ՀՀ ոստիկանության գործառույթն է։

Իրավիճակը շտկելու համար ՊԵԿ–ում որոշման նախագիծ են մշակել, որով այդ  գործառույթն այսուհետ կիրականացնեն մաքսային մարմինները։

«Մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո մաքսային մարմինը տրամադրելու է ժամանակավոր պետական համարանիշներ։ Կառավարության որոշման ընդունումից հետո Ոստիկանության ու ՊԵԿ–ի միջև կկատարվեն ընդունման–հանձնման համապատասխան գործողությունները»,– հայտարարեց Անանյանը։

Ըստ ՊԵԿ նախագահի այս որոշումը կթեթևացնի ոչ միայն ներմուծողների, այլև ոստիկանության հոգսերն ու թղթաբանությունը։

Ավտոմեքենաները զանգվածաբար արտահանվում են, բայց արտահանման վիճակագրություն չկա. Փաշինյան

Որոշման նախագծի ներկայացումից հետո կառավարությունը միաձայն ընդունեց այն։

Նշենք, որ ըստ կառավարության կայքում հրապարակած նախագծի, որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

745
թեգերը:
ավտոմեքենա, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»
Հայկական ընկերությունները Ռուսաստանից կեղծ ապրանքագրեր են բերում. ՊԵԿ բացահայտումները
Չարաշահում կա, կոռուպցիա` դեռ պարզ չէ. ՊԵԿ–ը` ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի մասին