«Ձյունիկ սառնարան», ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները

«Ու՞ր է գնում» «Ձյունիկ սառնարանում» փչացած հարյուրավոր տոննա մսեղենը

3326
(Թարմացված է 21:45 28.08.2019)
«Ձյունիկ սառնարանի» տարածք դեռ չհասած գարշահոտություն է փչում։ Տեղում աշխատում են Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հրդեհի հետևանքով «Ձյունիկ սառնարանում» տոննաներով պահվող մսամթերքն այսօրվանից սկսել են հանել ու տանել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի  թափեն և թաղեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 19–ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ընկերությունում, որը փրկարարներին հաջողվեց մարել միայն օգոստոսի 25–ին։

«Նուբարաշենի աղբանոցում մեծ փոս է փորվել, որտեղ էլ պետք է մսեղենը թաղվի։ Տեղում նաև ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում, այսինքն` թե՛ այն տարածքներն ենք ախտահանում, որն ազատվում է, թե՛ մեքենաները, երբ միսը դատարկում են աղբավայր ու հետ վերադառնում»,–ասաց նա։

Ըստ նրա` տոննաներով ծխահարված ու շարքից դուրս եկած ապրանքը պետք է տեղափոխել, հետևաբար` դեռ պարզ չէ, թե քանի օր կտևի տարածքն ազատելու և մաքրելու գործընթացը։ Սակայն մեկ բան պարզ է` առաջիկայում այդտեղ սննդի պահման սառնարանային ծառայություն իրականացնելը դեռևս անհնար է։

«Չեմ կարծում, որ մենք թույլ կտանք, որ այստեղ  առաջիկայում սննդի պահպանման սառնարանային տնտեսություն գործի»,–ասաց Ավետիսյանը։

«Ձյունիկ սառնարան» ընկերության տնօրեն Լևոն Մարգարյանի խոսքով` վարչապետի հանձնարարականով սառնարանում պահվող և օգտագործման համար արդեն ոչ պիտանի մթերքի փոխադրման և ուտիլիզացման  աշխատանքները պետությունն իր վրա կվերցնի։ «Վարչապետի հանձնարարականով նաև հատուկ խումբ է ստեղծվել, որը պետք է շատ արագ` 3 օրվա ընթացքում, ամբողջ մթերքը հանի տարածքից և ուտիլիզացնի, որպեսզի հանկարծ վարակի աղբյուր չդառնա»,–ասաց նա։

Նշենք, որ «Ձյունիկ սառնարան» ընկերությունը նամակով դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի գոնե հետ վերադարձնեն սառնարաններում ոչ պիտանի դարձած ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը:

Կառավարության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ ընկերության նամակը ստացել են, այժմ քննարկման փուլում է։

Հիշեցնենք, որ այսօր գործարարները մամուլի ասուլիսով էին հանդես եկել` ասելով, որ հարյուրավոր տոննա միս է փչացել ու ոչ ոք չի փոխհատուցելու դրա համար։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը հայտնել էր, որ իր` ընկերության սառնարանում պահվող 900 տոննա մսամթերքից 600–ը փչացել է։

Ի դեպ, այցելեցինք նաև «Ձյունիկ սառնարան» ընկերություն, սակայն չթույլատրեցին ներս մտնել` փչացած մսամթերքի տեղափոխման աշխատանքները նկարելու համար։ Պարզաբանեցին, որ կառավարությունից են նման «հանձնարարական ստացել»` ոչ մեկին ներս թույլ չտալ նկարելու համար պրոցեսը։ «Ձյունիկ սառնարանի» տարածքին մոտենալիս էլ արդեն իսկ գարշահոտությունն զգացվում էր։

  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքներըերը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan ,
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ, ոչ պիտանի մսամթերքի ոչնչացման աշխատանքները
3326
թեգերը:
Նուբարաշենի աղբավայր, Գեորգի Ավետիսյան, Միս, հրդեհ, «Ձյունիկ սառնարան», Հայաստան
Ըստ թեմայի
«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար
Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո
«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
Գագիկ Ծառուկյան

Կրկին քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը

10
(Թարմացված է 17:36 22.09.2020)
Գոռ Աբրահամյանի խոսքով` անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Աբրահամյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

«Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկել»,–գրել է նա։

Աբրահամյանի խոսքով` խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները վարույթ չընդունելու մասին որոշում։ Այսինքն` ուժի մեջ է մտել Վերաքննիչ դատարանի որոշումը, որի հիմքով էլ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը կրկին քննելու համար դատական նիստ է նշանակել:

Այս իմաստով, ըստ Աբրահամյանի, ուղղակի անընդունելի են դեռևս չկայացած դատական նիստի կանխորոշված ելքի վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև բացարձակապես իրավական հարթությունում գտնվող գործընթացը քաղաքականացնելու և ինչ-որ քաղաքական հայտարարությունների լույսի ներքո ներկայացնելու մանիպուլյատիվ փորձերը:

«Կանխելու եմ հակառուսական տրամադրությունները»․ Գագիկ Ծառուկյան

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ առաջիկա երկու օրերին Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի:

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

10
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կալանք, դատ, Գագիկ Ծառուկյան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
«Ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունեմ». Ծառուկյանը նշում է խնդիրները
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
Օդնոկլասնիկ

Վանաձորցի կինը «Օդնոկլասնիկիի» միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու կողոպտել նրան

25
(Թարմացված է 16:34 22.09.2020)
Կինը հանդիպման հրավիրած տղամարդուն սպառնացել է բռնություն գործադրել` պահանջելով 1 միլիոն դրամից ավելի գումար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վանաձորցի 30-ամյա մի կին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ, որից հետո փորձել է նրանից գումար շորթել։

«Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան։ Այնտեղ կինը մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ` դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել 1.257.000 դրամ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Որպես երաշխիք՝ տղամարդուց վերցրել են նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:

«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե

Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ հետ համագործակցած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

25
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, գողություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել որդու կողմից հորը պատահաբար սպանելու դեպքի վայրից
Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել
Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Բանալի

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին. նոր փաստեր

0
(Թարմացված է 18:02 22.09.2020)
ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությամբ կալանավորման ներկայացված անձը հանդիսացել է Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բացի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարվել է նաև նրա մտերիմ անձանցից Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին ի հավելումն մամուլում արդեն հայտնած տեղեկությունների՝ հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Միքայել Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, որը հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը:

Արևշատյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), 310-րդ (պաշտոնատար անձի կողմից օրենքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), ինչպես նաև 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում միանգամից 3 հոդվածով`ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը