Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում. արխիվային լուսանկար

ՍԴ–ն հետաձգել է Քոչարյանի դիմումների քննության գործով կայանալիք նիստը

79
(Թարմացված է 18:24 28.08.2019)
ՍԴ–ն պարզաբանում է, որ Քոչարյանի դիմումների քննության համար լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն կա։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով՝ վաղը՝ օգոստոսի 29-ին կայանալիք նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից։

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից` Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 11։00–ին»,–նշված է ՍԴ կայքում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:
ՍԴ–ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։

Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Քոչարյանի գործը մակագրվել է մեկ այլ դատավորի, սակայն պաշտպանները ծանուցում չեն ստացել
ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։

79
թեգերը:
Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (304)
Ըստ թեմայի
Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. ինչո՞ւ
Ինչ են ակնկալում Քոչարյանի պաշտպանները Վենետիկից. Հովհաննես Խուդոյանի մեկնաբանությունը
Ինչո՞ւ էին վիրավոր ոստիկանները վիրավոր ցուցարարներից շատ. փաստաբանը` Մարտի 1-ի մասին