Հրդեհ «Ձյունիկ սառնարանում»

«Ձյունիկ սառնարանը» սննկացման է գնում. ո՞վ կփոխհատուցի գործարարների միլիոնների վնասը

242
(Թարմացված է 14:11 28.08.2019)
Գործարարները վստահ են՝ «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կազմակերպված է եղել:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. «Ձյունիկ սառնարանի» շենքը բանկում 3.5 մլն դոլարի դիմաց գրավ է դրված, ընկերությունը գնում է սննկացման, ու 12 գործարար, որոնց ապրանքները գտնվել են «Ձյունիկի» սառնարաններում, կանգնել են փաստի առաջ:

 Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Արթուր Անդրեասյանը:

«Վեց ամիս է, որ մեր սառեցված ապրանքները, մասնավորապես ՝ թռչնի, տավարի ու խոզի միսը պահում ենք «Ձյունիկ սառնարանում»: 900 տոննա սառեցված մսամթերք ենք պահպանել նրանց սառնարաններում և ամսական 9 մլն ենք փոխանցել մեր ապրանքի պահպանման համար: Հրդեհից հետո 600 տոննա մսամթերքի կորուստ ենք ունեցել, ո՞վ պետք է փոխհատուցի մեզ՝ չգիտենք»,-ասաց նա:

Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը
Անդրեասյանի խոսքով՝ ամենամեծ քանակությամբ հենց իրենց ընկերությունն է այնտեղ պահպանվող ապրանք ունեցել: Վերջերս են իմացել, որ ընկերությունը սննկացման է գնում, այլապես իրենց ապրանքները կհանեին նրանց սառնարաններից: Անդրեասյանը «99 տոկոսով» վստահ է՝ «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կազմակերպված է եղել:

Директора компаний Донман Аветис Сукиасян и Братья Армен-Амик Артур Андреасян на пресс-конференции (28 августа 2019). Еревaн
© Sputnik / Karine Harutyunyan
Ավետիս Սուքիասյանն ու Արթուր Անդրեասյանը

«Ուզում եմ հորդորել վարչապետին, որ հանձնարարի և բացահայտի նրան, ով հրկիզել է սառնարանը: Ներկրողների 70 տոկոսը հենց «Ձյունիկում» են պահպանում իրենց բեռները: Ուզում ենք ճշմարտությունն իմանալ. գուցե խանգարո՞ւմ ենք շուկային»,-ասաց նա:

Անդրեասյանը նշեց, որ «Ձյունիկ սառնարանը» դիմել է ՀՀ վարչապետին, որպեսզի գոնե հետ վերադարձնեն սառնարաններում ոչ պիտանի դարձած ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի՝ հրդեհի հետևանքով ոչ պիտանի դարձած ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքն, օրինակ, կազմում է 700-800 հազար դոլար: Դա, ըստ Անդրեասյանի, մինիմալ աջակցությունն է, որն այս պահին կառավարությունը կարող է ցուցաբերել տուժած ընկերություններին:

«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ
Նա հայտնեց նաև, որ, ճիշտ է, «Ձյունիկ սառնարանի» հետ պայմանագրով են աշխատել, սակայն չեն կարողացել ապահովագրել իրենց ապրանքը, քանի որ ամեն օր այնտեղից ապրանք են վերցրել ու ավելացրել: Գործարարը նշեց նաև, որ իր ապրանքը մսամթերքի շուկայում 25-30 տոկոս է կազմում, և որոշ ապրանքների գնաճ, բնականաբար, առաջիկայում կլինի (հավի բդիկ, հավի թևիկ):

«Դոնման» ընկերության տնօրեն Ավետիս Սուքիասյանն էլ ասաց, որ իրենք էլ մսամթերք են պահպանել «Ձյունիկ սառնարանում», և հրդեհի հետևանքով 100 տոննայից ավել սնունդ է փչացել: Սուքիասյանը նշեց, որ 20 տարի աշխատել է ընկերության հետ և չէին պատկերացնում, որ նման խնդրի առաջ կկանգնեն:

«Այսքան ժամանակ խնդիրներ չենք ունեցել, ավելին՝ 10 օր առաջ մեզ հանդիպեցին ու ասացին՝ վերակառուցվելու է ընկերությունը:

«Ձյունիկ սառնարանը» քաղաքի կենտրոնում էր ու դրա համար էլ բոլորին ձեռնտու էր այնտեղ իր ապրանքը պահել: Հիմա բոլոր գործարարներս էլ բանկերի նկատմամբ պարտավորությունների հետ կապված խնդիրներ ունենք ու անորոշ վիճակ է բոլորիս մոտ»,-ասաց Սուքիասյանը:

 Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել։ Հրդեհը մարվեց հինգ օր անց, քանի որ 5–րդ հարկում բռնկված կրակը մարելը շատ դժվար էր՝ այնտեղ ջերմաստիճանը 1000 աստիճանի էր հասնում։

Հրդեհի մարման համար հրշեջ-ջրկարարներից 6 օր պահանջվեց:

242
թեգերը:
գործարար, Սննդամթերք, հրդեհ, «Ձյունիկ սառնարան»
Ըստ թեմայի
Վերջը չի երևում. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Ցոլակյան (տեսանյութ)
Փրկարարներից մեկը տուժել է սառնարանի կոմբինատում հրդեհը մարելիս
Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը