uDoctor բժշկական հավելված

Նոր բջջային հավելվածը հնարավորություն կտա «օնլայն» բժշկական խորհրդատվություն ստանալ

107
(Թարմացված է 18:11 27.08.2019)
Նոր բջջային հավելվածը՝ uDoctor-ը մարդկանց հնարավորություն կտա առանց հիվանդանոց այցելելու բժշկական խորհրդատվություն ստանալ։ Այն հնարավոր է օգտագործել շաբաթվա մեջ ամեն օր և ցանկացած ժամի։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik. «Հեռախոսի մեջ մտած» տեխնոլոգիական արտահայտությունը ժամանակի հետ կորցնում է իր բացասական երանգը։ Այսօր բջջայինի միջոցով հնարավոր է գործարքներ կատարել, աշխատել, լուծել կենցաղային հարցեր, հոգ տանել սեփական առողջության մասին։ Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում զարգացել են բժշկական ծառայության բջջային հավելվածները։ Այժմ նման հավելված կա նաև Հայաստանում։

uDoctor բջջային հավելվածը հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով խորհրդատվություններ ստանալ տարբեր մասնագիտական ուղղվածության բժիշկներից։ Այս պահին հավելվածում 33 գրանցված մասնագետ կա՝ մանկաբույժներ, թերապևտներ, մաշկաբաններ, գինեկոլոգներ, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան և այլն։ Բոլորը «Վարդանանց» բժշկական կենտրոնում աշխատող մասնագետներ են․ հավելվածը ԲԿ-ի և Ucom ընկերության համատեղ աշխատանքի արդյունքն է։

Բժշկական օնլայն խորհրդատվությունը տևում է 30 րոպե, այն հնարավոր է իրականացնել թե՛ տեսազանգի, թե՛ հաղորդագրությունների միջոցով։ Օգտատերը նկարագրում է իրեն մտահոգող գանգատները, իսկ բժիշկը համապատասխան ախտորոշում է տալիս, բուժում նշանակում։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի

Յուրաքանչյուր խորհրդատվություն վճարովի է՝ 6000-ից 10000 դրամ։

uDoctor-ը հասանելի է նաև առանձին կայքով՝ udoctor.am հասցեով։ Ե՛վ կայքից, և՛ բջջային հավելվածից օգտվելու համար բանկային քարտի առկայությունը պարտադիր է։

 

107
թեգերը:
բջջային, հավելված, խորհրդատվություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Անլայք» Instagram-ը տարածում է գտել ևս 6 երկրում
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի
«Տես, հա՜». հայ–չինական տեխնոլոգիան գտնում է կեղծ ալկոհոլն ու դեղորայքը