00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

© Photo : PhotolureГагик Хачатрян
Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում միշտ մի քանի հարյուր միլիոն դրամի են հասել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին մամուլում պարբերաբար աչքի զարնող հրապարակումներ են հայտնվել։ Խաչատրյանը 2008-14թթ. եղել է ՊԵԿ նախագահ, իսկ 2014–16թթ.` ՀՀ ֆինանսների նախարար։

Глава СНБ Артур Ванецян ответил на вопросы журналистов (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Վանեցյանը մանրամասներ հայտնեց

Արդեն հայտնել ենք, որ այսօր ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի։

Sputnik Արմենիան ներկայացնում է, թե տարիների ընթացքում որ ընկերություններն ու դրանց  գործունեությունն է կապված Խաչատրյանի անվան հետ։

Ըստ շրջանառվող լուրերի, Խաչատրյանին են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ,  «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում:

«Նորֆոլք քոնսալթինգը» նույնպես դասում են Խաչատրյանի ունեցվածքի շարքում։

Ավելին, քանի դեռ նա ՊԵԿ նախագահ է եղել, խոսակցություններ էին պտտվում, որ նրա տղաները 2010թ–ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, ինչպես նաև Փարիզի կենտրոնում։

Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

Խոսք է գնում նաև, որ 2011թ-ին Խաչատրյանը 200 միլիոն եվրո գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը, որտեղ արտադրվում են «Մոցարտ» շոկոլադները։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Խաչատրյանի որդիներից մեկի անունով։

ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ պոմիդոր, վարունգ ու բիբար էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:

Խուզարկություններ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում. Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում - Sputnik Արմենիա
Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ

Բացի այդ, «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 41%-ը պատկանում էր Խաչատրյանի հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին։ Որոշ ժամանակով նրան է պատկանել նաև հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը:

Նա Հայաստան էր ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:

Նշենք նաև, որ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները Ծաղկաձորում 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված։ Մամուլում նշվում է, որ կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա է կազմում, որը Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը` 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Ծաղկաձորի առանձնատանը կա թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: 

Նրա դրամական միջոցները բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և ունեցվածքի հայտարարագրում միշտ մի քանի հարյուր միլիոն դրամի են հասել։

Ի դեպ, Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարբերաբար հայտնել է, որ բիզնեսներ չունի, բիզնեսով չի զբաղվում։

Հիշեցնենք, որ Վանեցյանի խոսքով` Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով, այս պահին կասկածյալի կարգավիճակով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Խոսքը, ըստ ԱԱԾ տնօրենի,  միլիոնավոր դոլարների մասին է։

Լրահոս
0