«Նոր ալիք 2019» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ` Տյոմը

«Նոր ալիք 2019»-ում Հայաստանը ներկայացնող Տյոմը զբաղեցրեց 9-րդ տեղը. ո՞վ է առաջատարը

335
(Թարմացված է 09:31 27.08.2019)
«Նոր ալիք» ամենամյա երաժշտական միջոցառման երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգով:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Նոր ալիք 2019»-ի մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը(Արտյոմ Հակոբյանը) զբաղեցրերց  9-րդ տեղը: Նա կատարեց Ալլա Պուգաչովայի «Так же, как все» հայտնի երգը և ստացավ 78 միավոր։

Մրցույթի բացարձակ առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է՝ Ինես Նազիրին, որը ժյուրիի բոլոր անդամների կողմից ստացավ ամենաբարձր միավորները և վաստակեց 100 միավոր: Նրան հաջորդում են Ռուսաստանի և Կուբայի ներկայացուցիչները, որոնք, համապատասխանաբար, վաստակեցին 91 եւ 88 միավոր:

Մրցույթում այս տարի ժյուրիի գնահատման ձևաչափը փոքր-ինչ այլ էր: Մասնակիցներն իրենց գնահատականներն իմացան ոչ թե կատարումից անմիջապես հետո, այլ մրցութային համերգի ավարտին, ընդ որում՝ յուրաքանչյուր ժյուրիի անդամ սահմանափակ քանակությամբ 10-եր և 9-եր կարող է նշանակել:

Մրցութային երկրորդ օրը` այսօր՝ օգոստոսի 27-ին Տյոմը կկատարի Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած  Let Me Feel You երգը:

Այս տարի մրցույթին մասնակցում է 13 ներկայացուցիչ՝ Իսպանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Իտալիայից, Ալբանիայից, Կուբայից, Մոլդովայից և, իհարկե, Հայաստանից:

Հիշեցնենք` «Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին անգամ այն անցկացվել է  2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

 

335
թեգերը:
Ռուսաստան, հայեր, հայ, երգիչ, «Նոր ալիք» երգի մրցույթ, Հայաստան
Ըստ թեմայի
Գոհար Հարությունյանը` գեղեցկության մրցույթների, ամուսնու, 5 երեխաների մասին. անկեղծ զրույց
«Բրավո, Սաթենիկ»․ ինչո՞ւ Յուլիանա Կարաուլովան ցանկացավ Հայաստան գալ
Հռիփսիմե Սարգսյանը դարձել է Մումբայի աստղը և պատրաստ է նվաճել «Միսս Երկիր» տիտղոսը
Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ
«Ես նրան ոչ մի կերպ չեմ վերաբերվում». Կրուտոյը պատմել է իր ու Վայկուլեի վեճի մասին
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

33
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

33
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

1481
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

1481
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Защитник прав человека Карабаха Артак Бегларян

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

0
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020