Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներ. արխիվային լուսանկար

Ամուլսարի փորձաքննություն իրականացնողները հանք չեն գնացել, ուսումնասիրել են միայն փաստաթղթերը. ՔԿ

117
(Թարմացված է 12:44 26.08.2019)
ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է բնապահպանների վերջին օրերին բարձրաձայնած այն մտահոգությունները, թե միջազգային փորձագետները փորձագիտական եզրակացություն գրելուց առաջ Ամուլսարի ոսկու հանքավայր չեն այցելել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետները, հանքավայր չեն այցելել, դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացրել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ  քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը` անդրադառնալով բնապահպանների ու ջերմուկցիների այն քննադատություններին, թե փորձաքննողները, նույնիսկ հանք չեն այցելել։

««Էլարդն» ուսումնասիրել է դաշտում առկա բոլոր հետազոտությունները, բոլոր ուսումնասիրությունները և համեմատել դրանք։ Դա կոչվում է փաստաթղթաբանական փորձաքննություն»,– ասաց Իվանյանը` հավելելով, որ փորձագետներն ուսումնասիրել են նաև բնապահպանների կողմից Քննչական կոմիտեին տրամադրած բոլոր փաստաթղթերը։

Պատասխանելով հնչող քննադատությանը, թե փորձագետներն ուսումնասիրությունն իրականացրել են բացառապես հանքը շահագործող «Լիդիան» ընկերության տրամադրած փաստաթղթերի հիման վրա, քննչական խմբի ղեկավարը հայտարարեց. ««Էլարդ»–ը ուսումնասիրել է ոչ միայն «Լիդիան»–ի կողմից ներկայացրած ուսումնասիրությունները, հետազոտությունները, այլև մյուս կառույցների` գիտական, պետական մարմինների  կողմից ներկայացրած հետազոտությունները, հասարակական կազմակերպությունների և  բնապահպանական միջազգային կազմակերպույթունների ուսումնասիրությունները,  և այդ ամբողջը վերլուծել է, հանգել է հետևությունների։ Դա, ըստ էության, փաստաթղթային փորձաքննություն է և սոսկ փաստաթղթերի ուսումնասիրություն չէ»,– ասաց քննչական խմբի ղեկավարը։

Լրագրողները հիշեցրեցին, որ այդ փորձաքննության դիմաց պետական բյուջեից «Էլարդ»–ին 400 000 դոլար է վճարվել, ինչին Իվանյանը պատասխանեց, որ այդ գինը միջազգային չափանիշներով ընդունված գին է, և միջազգային այս կարգի փորձաքննություններն իրականացվում են այդ գնի սահմաններում։

Հիշեցնենք` օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ջերմուկ` Ամուլսարի խնդիրը քննարկելու համայնքի բնակիչների հետ։

Վարչապետը նշեց, որ հանքի շահագործման շուրջ վերջնական որոշում չկա։ Փորձաքննության եզրակացության մեջ կան պարզաբանման անհրաժեշտ հարցեր։

Դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար Փաշինյանը խոստացել էր օգոստոսի 24-ին «օն–լայն» քննարկում կազմակերպվել «Էլարդի»` փորձաքննությունն իրականացրած մասնագետների հետ, որի ընթացքում նրանք պետք է պատասխանեին բոլոր վիճելի հարցերին։

Խոստացած «օն–լայն» քննարկումը, սակայն հաջորդող 3 օրերին չկայացավ։

Փաշինյանը Ջերմուկում նաև հայտարարել էր. «Եթե պարզվի, որ մեր ջուրը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր օդը կեղտոտվում է, եթե պարզվի, որ մեր խոտը կեղտոտվում է, թե պարզվի, որ մեր հողը աղտոտվում է, հանքը չի կարող աշխատել։ Բայց եթե պարզվի, որ խնդիրն այն է, որ պատուհանից մի հատ տանիք է երևում, դա, կներեք, արդեն ուրիշ խնդիր է, դա պետք է քննարկենք»։

Ջերմուկի կենտրոնում հավաքվածներին վարչապետը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը հարուցվել, և դրա շրջանակներում միջազգային փորձաքննությունն իրականացվել էր  իր նախաձեռնությամբ։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

2019թ–ի, օգոստոսի14-ին, վկայակոչելով միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնեբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

117
թեգերը:
Հայաստան, Ամուլսար, ՀՀ քննչական կոմիտե, հանք, Ջերմուկ
Ըստ թեմայի
Բադալյան․«Վարչապետը փորձում է իր վարկանիշն օգտագործելով՝ նպաստել հանքի գործարկմանը»
Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ
 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց
Երևան

Երեկոյան ժամերին կանձրևի, քամին էլ կուժգնանա. եղանակի տեսություն

38
(Թարմացված է 18:21 30.07.2021)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, օգոստոսի 3- 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Բացահայտեցի մի նոր զբոսաշրջային երկիր. ՀՀ-ն և Հորդանանը տուրիզմի ոլորտում կհամագործակցեն

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Ջորջ և Ամալ Քլունիները կրկին երկվորյակ կունենան

Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օգոստոսի 31–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։

38
թեգերը:
Հայաստան, Արցախ, Երևան, եղանակ, Անձրև, Քամի, շոգ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Պատվաստում

Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում

265
(Թարմացված է 19:53 30.07.2021)
Առողջապահության նախարարությունը քննարկում է կազմակերպել` անդրադառնալով սահմանափակումների և պատվաստումների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Այսօր կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսի դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկումը, որին առցանց մասնակցել են նաև ՀՀ–ից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին

«Ի դեպ, ՊՇՌ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր դնման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 264–ով և դարձել 229 867:

265
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Սարգսյանն ու Վուչիչը

Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից

0
(Թարմացված է 16:24 29.07.2021)
Երկու երկրներն էլ իհարկե կարող են ալկոհոլային խմիչքներ վաճառել` ռակիա և կոնյակ, սակայն հեռանկարներ կան նաև էլեկտրատեխնիկական արդյունաբերության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ Սերբիայի առևտուրն, իհարկե, ավելի քիչ է, քան Ռուսաստանի կամ Բելառուսի։ Սակայն այն թող որ փոքր, բայց աճ է արձանագրում ԵԱՏՄ–Սերբիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց 2021 թվականի ապրիլին (համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականին), բայց հնարավոր է` բիզնեսը նախապես արդեն սկսել է յուրացնել շուկաները։

Հայաստանը թող որ փոքր ծավալներով (տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մակարդակով) Սերբիա կոնյակ, էլեկտրական փոխարկիչներ, կահույք և դրա համար նախատեսված դետալներ է արտահանում (հետաքրքիր զուգադիպությամբ, Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը` Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) մանրատախտակի արտադրության փոքր ձեռնարկության սեփականատերն է)։ Դեպի Հայաստան Սերբիայի արտահանումը տարեկան 2 մլն դոլարից մի փոքր ավել է կազմում, Հայաստանի արտահանումը դեպի Սերբիա` տարեկան շուրջ 120 հազար։

Բացի այդ, տարիներ են եղել` Հայաստանը Սերբիա պղնձի խտանյութ է արտահանել։ Այժմ, ՊԵԿ–ի տվյալներով, նման արտահանում այլևս չի իրականացվում։ Սակայն Սերբիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ Սերբիա խտանյութի խոշորագույն մատակարարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, խտանյութը Սերբիա է հասնում հարևան Բուլղարիայից (ուր Հայաստանը մեծ ծավալներով է արտահանում)։

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Պատկերավոր համեմատություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, որը մաքուր պղինձ էր արտադրում։ Իր հերթին դրա հիմքով էր աշխատում Երևանի կաբելի գործարանը։ 90-ականների կեսերին գործարանը վերագործարկվեց, բայց մաքուր պղինձ այլևս չի արտադրում։

Սերբիայի Բոր քաղաքում պղնձաձուլական գործարանը արտադրությունը պահպանում էր նաև 90-ականների պատերազմի ժամանակ, երբ Սերբիան խիստ պատժամիջոցների և միջազգային շրջափակման մեջ էր։ Այսօր այդ գործարանը ոչ միայն տեղական, այլև մի շարք երկրներից ներկրած հանքաքար է մշակում, որի հիման վրա մաքուր պղինձ են ձուլում ու կաբելի արտադրություն կազմակերպում տարեկան տասնյակ հազարավոր տոննաներով։

Համագործակցության համար մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ էլեկտրատեխնիկան։ Այստեղ ևս մեկ շեղում է հասունանում։ Նիշ քաղաքում (որը սոցիալիստական Հարավսլավիայում էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոններից մեկն էր) Johnson Electric ընկերությունը մի քանի տարի առաջ նոր գործարան բացեց, որը էլեկտրական շղթաների համար սարքավորումներ է թողարկում` այրման լարեր և նման այլ իրեր։ Այնտեղ ավելի քան 2000 մարդ է աշխատում, իսկ Սերբիայի իշխանություններն իրենց կողմից գործարանում մի քանի մլն եվրոյի ներդրում են իրականացրել։

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ նշել է, որ այդ գումարները քամուն չեն տրվել, այլ գործին են ծառայել։ Իսկ Հայաստանում նման արդյունաբերական կենտրոնները լքվել են (դրանցից միայն փոքր արտադրություններ են մնացել), իսկ այդ գործարանները վերականգնել իշխանությունները կտրականապես հրաժարվում են` այն պատրվակով, թե իբր «չի կարելի ծախսել հարկատուների գումարները»։

Բարեբախտաբար, մեր կողմից էլ ուրախանալու առիթ կա. Հայաստանը, ինչպես նշեցինք, Սերբիա էլեկտրատեխնիկական ապրանքներ է արտահանում, թեև փոքր ծավալներով։ Այստեղ երկու երկրների ինժեներները կարող են ուսումնասիրել միմյանց պահանջմունքները` կապված սարքերի և դետալների հետ, և փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Իհարկե, երկու երկրները կարող են ընդլայնել ալկոհոլի առևտուրը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ներառված չեն ազատ առևտրի ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ տուրքեր են սահմանված։ Սակայն կոնյակն ու ռակիան, միևնույնն է, գտնում են իրենց գնորդին (համենայն դեպս, կոնյակը Բելգրադ է արտահանվում դեռ սոցիալիստական ժամանակաշրջանից)։

Իհարկե, շահութաբերությունը կախված է բեռնափոխադրման արժեքից. երկու երկրները միմյանցից բավական հեռու են գտնվում, բայց լոգիստիկան, հավանաբար, այդքան էլ թանկ չէ, որքան կարող է թվալ։ Որքան արժե Բելգրադից Երևան բեռնված կոնտեյների առաքումը, տեղական լոգիստիկ օպերատորները միանգամից պատասխանել չկարողացան. մեր երկրների առևտրի ծավալները շարունակում են փոքր մնալ։ Սակայն հարևան Բուլղարիայից Հայաստան կոնտեյներ տեղափոխելու (մասնավորապես Բուրգասի նավահանգստից) արժեքը գրեթե այնքան է, որքան Ստամբուլից (կամ մի փոքր ավել)։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն, ինչից սկսեցինք. ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակում բազմաթիվ ապրանքատեսակներ ազատվում են տուրքերից, ինչը կարող է կոմպենսացնել մի փոքր ավելի բարձր տրանսպորտային ծախսերը։

Այս ամենը, թող որ ոչ հարյուրտոկոսանոց, սակայն որոշակի նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ երկու երկրների բիզնեսները միմյանց նորովի դիտարկեն։ Իսկապես, ինչո՞ւ ռակիայով և կոնյակով միայն Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչը պետք է բաժակ խփեն։

Ինչո՞վ ենք մենք պակաս։

0
թեգերը:
Հայաստան, Սերբիա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում