Արճիսի բնակիչները ճանապարհ են փակել

Արճիսցիները ճանապարհ են փակել. վարչապետին առաջարկում են 10 օր ապրել իրենց գյուղում

161
(Թարմացված է 10:39 26.08.2019)
Այրումի համայնքապետը բանակցությունների մեջ է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու մի հատվածը փակած բնակիչների հետ, քանի որ արդեն  մեքենաներ կան կուտակված։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Այսօր վաղ առավոտից Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի (M 6)՝ Արճիս գյուղի հատվածը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է օգտատեր Գարիկ Միսկարյանը։

«Այսկերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը»,–գրել է նա։

Жители села Арчис перекрыли дорогу Алаверди-Баграташен (26 августа 2019). Тавуш
Արճիսի բնակիչները ճանապարհ են փակել

Արճիսի բնակիչներից մեկը նշում է, որ իր բնակարանը տրամադրում է ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, որ գան ապրեն ու ապացուցեն, որ առանց ջրի հնարավոր է ապրել։

«Եկեք՝ 10 օր մնացեք, կարող է` դուք մեզ ապացուցում եք, որ առանց ջրի հնարավոր է ապրել։ Էն ժամանակ` ես ձեր ցավը տանեմ։ Հարգելի պատգամավոր Սիփան Փաշինյան, Դուք երկու ամիս առաջ ասացիք, որ արտերկրում եք ու երբ վերադառնաք, կայցելեք ու այս հարցը կլուծեք։ Դեռ չեք վերադարձե՞լ, թե՞ պիտի մեզ մոտ գաք միայն ընտրություններից առաջ. չգաք, չենք ընտրելու»,–ասաց արճիսցին։

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի (Արճիսը ներառված է այս խոշորացված համայնքի կազմում) ղեկավար Արայիկ Պարանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բանակցությունների մեջ է ճանապարհը փակած բնակիչների հետ, որ ճանապարհը բացեն։ «Արդեն կուտակված մեքենաներ կան, ու հիմա ուզում ենք, որ ճանապարհը բացեն, մի քիչ երթևեկությունը թեթևանա։ Մարզպետարանից ասացին, որ կգան, կհանդիպեն գյուղացիների հետ ու դրանից հետո երևի վերջնական կբացեն ճանապարհը»,–ասաց նա։

Նրա խոսքով` համայնքն անտառից եկող աղբյուրներից էր ջուր ստանում, սակայն հիմա այդ աղբյուրները չորացել են, ինչի պատճառով խմելու ջրի խնդիրի առաջ են կանգնել։

Жители села Арчис перекрыли дорогу Алаверди-Баграташен (26 августа 2019). Тавуш
Արճիսի բնակիչները ճանապարհ են փակել

Պարանյանը նշեց, որ այժմ Արճիսի բնակիչները ստիպված են լինում հարակից գյուղերից ջուր կրել–բերել։

«Հարցին արագ լուծում տալու միակ տարբերակը պոմպակայան տեղադրելն է, որպեսզի ջուրը մղվի ու հասնի բնակիչներին։ Խնդիրն իր լուծմամբ ներկայացրել ենք կառավարությանը»,–ասաց նա։

«Նիսյայով», բայց ժպիտով. ինչպես են արագածավանցիներն ապրում առանց խմելու ջրի. տեսանյութ
Հիշեցնենք, որ  Արճիսի բնակիչները հուլիսի 1–ին նույնպես  փակել էին M 6 ավտոճանապարհի՝ Արճիսի հատվածը:

161
թեգերը:
Արճիս, Ճանապարհ
Ըստ թեմայի
Համբերության բաժակը լցվել է. «Հյուսիս–հարավի» շինարարները փակել են Աշտարակ–Թալին մայրուղին
Ամուլսարի ոսկու հանքավայրերի ճանապարհը փակելու փաստով հարուցվել է քրեական գործ
Գորիսում ճանապարհ են փակել. մարդիկ դեմ են նոր մարզպետի նշանակմանը. տեսանյութ
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

39
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

39
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

56
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

56
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները