Հրշեջներ

Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը

2239
(Թարմացված է 22:54 25.08.2019)
ԱԻՆ աշխատակիցները լուծում են մարդկանց անզգուշության կամ պետհաստատությունների անգործության հետևանքով առաջացած խնդիրները։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հայաստանի աշխատաշուկայում ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենից անշնորհակալ մասնագիտություններից մեկը հրշեջի, փրկարարի մասնագիտությունն է։ Հանրապետությունը նրանց կարիքը հատկապես շատ է զգում ամռան ամիսներին, երբ հրդեհների վտանգը շատ մեծ է։ Վերջին ամիսներին հանրապետության տարբեր վայրերում բռնկված խոշոր հրդեհներն ու աղետները սովորական երևույթ են դարձել։ Վերջին դեպքը օգոստոսի 24–ին «Մալաթիա մոլում» բռնկված սաստիկ հրդեհն էր։

ԱԻՆ աշխատակիցներն աշխատում են գերլարված պայմաններում՝ երբեմն վտանգելով սեփական կյանքը։ Օրինակ` վերջերս, Երևանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը հանգցնելիս տուժել էր փրկարարներից մեկը։ Այրման օջախներից մեկում ջերմաստիճանը հասել է 1000 աստիճանի` ըստ Ցելսիուսի, իսկ հրշեջների համազգեստը նախատեսված է 800 աստիճանի համար։ Պատկերացրեք, թե նրանք ինչպիսի պայմաններում են ստիպված աշխատել։ Բացի այդ, հրդեհների պատճառը եթե ոչ միշտ, ապա շատ հաճախ մարդկային գործոնն է, շոգը տվյալ դեպքում ուղղակի հրդեհի կատալիզատոր է։

Մարդկանց անզգուշության, հակահրդեհային անվտանգության նորմերին չհետևած պետհաստատությունների անգործության «պտուղները», ստիպված են քաղել փրկարարները։ Համաձայնեք, որ ցավալի է։ Բայց կրկնակի ցավալի է, երբ այդ մարդիկ իրենց աշխատանքի դիմաց բառացիորեն կոպեկներ են ստանում։ Հրշեջների աշխատավարձը տատանվում է 80 000 – 150 000 դրամի սահմաններում։ Ասել, որ շատ ցածր է, նշանակում է ոչինչ չասել։ Պետական հատվածում ամենակարևոր կառույցներից մեկը տառապում է ֆինանսավորման մշտական պակասից։

«Մալաթիա մոլի» հրդեհը մարել չի հաջողվում. վերևի հարկերից ապրանքներ են ցած նետում. տեսանյութ

«Մենք չենք ուզում մեզ գովազդել, բոլորը լավ տեսնում են և գիտեն մեր աշխատանքը։ Կարծում եմ` մեր առաքելությունը քիչ է տարբերվում առաջնագծում զինվորների կատարածից։ Այնտեղ հակառակորդն է, այստեղ՝ աղետը, որը նույնպես վտանգ է ներկայացնում մեր կյանքի համար։ Բայց մենք չենք տրտնջում, ընդամենն ուզում ենք, որպեսզի կառավարությունը մի քիչ հոգ տանի մեր մասին», - մեզ հետ զրույցում ասում է հրշեջներից մեկը, որը չցանկացավ նշել անունը։

ԱԻՆ աշխատակիցներին արգելված է «կողքից» փող աշխատել, նման բան բացահայտելու դեպքում ուղղակի կարող են ազատել աշխատանքից։ Նույնիսկ, ենթադրենք` ինչ-որ մեկը հաջողացրել է թաքուն ինչ-որ բան նորոգել՝ լրացուցիչ գումար վաստակելու համար, այդ մարդը պետք է մշտապես կապի մեջ լինի, քանզի ցանկացած պահի կարող է արտակարգ դեպք տեղի ունենալ։

Գումարի, ժամանակակից տեխնիկայի, համազգեստների պակաս․ահա հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են հայ փրկարարները։ Դեռ լավ է, որ ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ պարգևավճարներ է տալիս, բայց դրանով խնդիրները չեն լուծվում։

Դրա հետ կապված՝ հետաքրքիր է անցած տարվա բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած մի դրվագ։ Դեռ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը բողոքի ցույցերի առաջնորդ, ներկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով համոզել կառավարական շենքը շղթայած ոստիկաններին, որ միանան ցուցարարներին, խոստացել է իշխանության անցնելու դեպքում ավելացնել ոստիկանության ֆինանսավորումը։ Փաշինյանը պատմել է, որ մի ծանոթ ոստիկան աշխատանքից հետո լրացուցիչ գումար է վաստակում շինհրապարակում։

Փրկարարներն աշխատում են շնչառական դիմակներով. «Մալաթիա մոլի» կրակը դեռ տարածվում է

«Հարգելի՛ ոստիկաններ, ասացեք, դուք ուզո՞ւմ եք շարունակել այսպես ապրել։ Մի՞թե ձեզ դուր է գալիս այս վիճակը։ Եթե ոչ, աջակցեք մեզ։ Մենք ձեզ կապահովենք արժանի աշխատավարձով», - այդ ժամանակ խոստացել է ընդդիմադիր Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է ոստիկանության մասին, բայց նրա նկարագրածը բնութագրում է հայ փրկարարների այսօրվա վիճակը։ Չենք ուզում մերկապարանոց մեղադրանքներ ներկայացնել կառավարությանը։ Սակայն կարծում ենք, որ պետական պաշտոնյաներին, նրանց օգնականներին ու քարտուղարուհիներին առատաձեռնորեն շնորհվող պարգևավճարները, ինչպես նաև գորգ լվալու նման քեֆ-ուրախությունների վրա ծախսվող գումարները կարելի էր օգտագործել ԱԻՆ լրացուցիչ ֆինանսավորման համար։ Կամ ձեռք բերել նրանց աշխատանքը հեշտացնող նոր սարքավորումներ։

2239
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, աշխատանք, աշխատավարձ, փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, հրշեջ, Հայաստան
Ըստ թեմայի
Շտապօգնության աշխատողների աշխատավարձը կբարձրանա. նախարար
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա. կառավարությունն ավելի առատաձեռն գտնվեց
ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը շատ ցածր է. ինչ է պատրաստվում անել Ցոլակյանը
Սյունիք. արխիվային լուսանկար

Սյունիքում, Վայոց Ձորում ու Գեղարքունիքում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

3
(Թարմացված է 09:51 05.03.2021)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`

  • Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
  • Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։
  • Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

3
թեգերը:
ձյուն, Ճանապարհ, Հայաստան, Լարս
Ըստ թեմայի
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

22
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

22
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ