Արմեն Սարգսյանը Գյումրիում. արխիվային լուսանկար

Արմեն Սարգսյանը «սեր է խոստովանել» Գյումրուն. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

67
(Թարմացված է 13:50 25.08.2019)
ՀՀ նախագահը կարծում է, որ Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում, Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Գյումրիի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ:Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են: Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ»,–գրված է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ իր բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ:

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

«Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով: Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի:Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի»,-ասված է պաշտոնական ուղերձում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր Instagram-ի էջում է շնորհավորական գրառում կատարել:

«Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր»,-լուսանկարին կից գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Armen Sarkissian (@president_armensarkissian) on

Հիշեցնենք, որ Գյումրին այսօր հերթական անգամ նշում է «Գյումրու օրը»: Կազմակերպիչները գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին, խոստանում են գյումրվա համ ու հոտով միջոցառումներ։

67
թեգերը:
շնորհավորանք, Արմեն Սարգսյան, Քաղաքի օր, Գյումրի
Ըստ թեմայի
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա
Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնակալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը
Գյումրու տոնի առթիվ Երևան–Գյումրի գնացքները կաշխատեն արտակարգ ռեժիմով