Փաշինյանը` Սյունիքում

Լավ է ուշ, քան երբեք. Փաշինյանը շնորհավորել է կապանցիներին

40
(Թարմացված է 10:58 25.08.2019)
Տոնն ուներ իր կարգախոսը՝ «Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան»։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացումով շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի օրվա կապակցությամբ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրնը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու)։Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում:)»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ օգոստոսի 17-ին Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեցին Կապանի օրվան նվիրված տոնակատարությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կայացած Կապանի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշվեց, որ Կապանի օրն այսուհետ նշվելու է յուրաքանչյուր օգոստոս ամսվա երրորդ շաբաթ օրը։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես տոնն ուներ իր կարգախոսը՝ «Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան»։

40
թեգերը:
շնորհավորանք, Կապան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (833)
Ըստ թեմայի
Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ
Կապանի դպրոցի անմխիթար վիճակը. նախարարը ելքեր է փնտրում. լուսանկարներ
Ե՞րբ կբացվի Կապանի օդանավակայանը. պատասխանում է Տաթևիկ Ռևազյանը