ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Գյումրին և Նովոչերկասկը այսուհետ քույր քաղաքաներ են։ Այն հաստատվեց այսօր` օգոստոսի 24-ին Գյումրիում կնքված համաձայնագրով։ Համաձայնագիրը վավերացրին երկու քաղաքների քաղաքապետերը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինը:

«Սա սկիզբն է համագործակցության, կարծում եմ մեր մոտ ամեն ինչ կստացվի»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Համաձայանգիրը նախատեսում է հնարավոր համագործակցություն` առևտրաարդյունաբերական, կրթական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում: Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինը ևս կարևորեց համաձայնագրի կնքումը և հույս հայտնեց, որ արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
«Հուսամ` շատ կոնստրուկտիվ ու գործարար համագործակցություն ենք իրականացնելու: Վստահ ենք՝ բավական արդյունավետ համագործակցություն կունենանք»,- նշեց նա:
Իգոր Զյուզինը նաև շնորհավորեց գյումրեցիներին`«Գյումրու օրվա» առթիվ:

«Գյումրին որպես քաղաք Նովոչերկասկից երիտասարդ է, բայց որպես բնակավայր բավական հին և մեծ ուշադրության կարիք ունի: Գիտեմ, որ վաղը շատ կարևոր օր է Գյումրու համար: Քաղաքին իմ ու մեր աշխատակազմի անունից բարգավաճում, միայն երջանիկ օրեր ու նորանոր հաջողություններ եմ մաղթում»,-նշեց Իգոր Զյուզինը։

Քաղաքապետերը հուշագիրը վավերացրեցին նաև հուշանվերներով. Հյուրերը Գյումրիից «կըլկլան» բաժակ, Գյումրիում պատրաստված կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ կտանեն, փոխարենը քաղաքի ուսումնական ինստիտուտներում Նովոչերկասկի խորհրդանիշով գինիների տեսականի են բերել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասավ Գյումրի. կառույցի մասնագետները հայրաքաղաքում են
Ի դեպ, սա Գյումրու թվով 18-րդ, իսկ Նովոչերկասկի` 6-րդ նմանօրինակ համաձայնագիրն է։
Նովոչերկասկը մեծ արդյունաբերական քաղաք է, ունի նաև մշակութային, կրթական ու մարզական պոտենցիալ: Քաղաքում մեծ դեր ունի հայկական համայնքը` ավելի քան 5500 բնակչությամբ։ Հայերն իրենց ուրույն դիրքն ու տեղն են զբաղեցնում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։


