«Ձյունիկ սառնարանի» հրդեհը

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

318
(Թարմացված է 15:57 24.08.2019)
«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի նման բարդ հրդեհ մեկ էլ  2002–ին էր եղել, երբ այրվում էր օպերայի թատրոնի շենքի բեմահարթակը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Ձյունիկ սառնարանում» հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարող ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը հավաստիացնում է` վերջին տարիներին այսքան բարդ հրդեհ չէր գրանցվել ՀՀ–ում։ Այս մասին Ոսկանյանը նշեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԻՆ-ն այսօր հայտարարել էր, որ «Ձյունիկ սառնարանի»՝ դեռ օգոստոսի 19–ին բռնկված հրդեհը մարվել է։

«Այսքան բարդ հրդեհ մեկ էլ 2002թ.–ին էր եղել, երբ օպերայի թատրոնի շենքի բեմահարթակն էր այրվում։ Այն ժամանակ էլ կարևոր էր ամեն ինչ անել, որ շենքը չփլվի, ինչին մեր փրկարարները հասան»,–ասաց փրկարար ծառայության գնդապետը:

Ոսկանյանի խոսքով` «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը մարելը բարդ էր, քանի որ հենց շենքի կառուցվածքն էր բարդ` այն փակ կառույց է, որը չունի պատուհաններ։ Ըստ նրա` շենքի դրսի պատերը մի քանի շերտից են բաղկացած` առաջին շերտը երկաթբետոնե է, որին հաջորդում է «տոլի», պենոպլաստի և փայտյա ճաղավանդակի շերտերը։ Բռնկված հրդեհի հետևանքով այրվում էր պատերի պենոպլաստի և փայտի շերտը` ջերմահարելով նաև շենքի ներսի պատերը։ «Պատերի ջերմահարումը նպաստում էր սառնարանային տնտեսությունում գտնվող ապրանքների ջերմահարմանն ու բռնկմանը։ Իսկ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում էր ջերմահարման արդյունքում շենքի ներսում եղած բարձր ջերմությունը, որն ուղղակի թույլ չէր տալիս հրշեջներին մոտենալ կրակին»,–ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` կրակը մարելու համար իրենք մի քանի մարտավարություն են իրականացրել` նախ փակել են բոլոր սենյակների դռները, որպեսզի օդ չներթափանցի ու այրմանը նպաստի։ Դրան հաջորդել է դրսի կողմից ամբողջ շենքի սառեցման աշխատանքները և, զուգահեռ, պատերին փոքր անցքեր բացելն ու այնտեղից ներս ջուր ցողելը։ Այդ ընթացքում, սակայն, այն հատվածներից, որտեղ դեռ հրդեհ չէր բռնկվել, փրկարարները կարողացել են մի քանի տոննա գույք դուրս բերել` այդպիսով և՛ գույքը փրկելով, և՛ գույքի բռնկմամբ հրդեհի տարածումը կանխարգալելով։

«Ձյունիկ սառնարանի» շենքից հաջողվել է մի քանի տոննա ապրանք դուրս բերել
«Ամեն օր 70-80 փրկարար էր տեղում աշխատում։ Ես ինքս էլ 5 օր ու գիշեր աշխատել եմ, տուն չեն գնացել, որպեսզի կարողանանք հրդեհը մարել։ Այս ընթացքում միայն մեկ փրկարար է մի փոքր տուժել` սանդուղքով բարձրանալիս ոտքը ճիշտ չէր դրել աստիճանին ու ոտքի մատն էր վնասել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել։ Ամենադժվարը 5–րդ հարկում բռնկված կրակը մարելն է եղել, քանի որ այնտեղ ջերմաստիճանը 1000 աստիճանի էր հասնում։

318
Ըստ թեմայի
Վերջը չի երևում. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Ցոլակյան (տեսանյութ)
Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը
Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

9
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

9
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

47
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

47
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը