ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն, հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր հետևորդներին պատմել է իր երազը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հունսատանում արձակուրդի ժամանակ երազ տեսա։ Երազումս պաղպաղակ էի ուտում։ Արթնացա սառը քրտինքով ու այն մտքով, որ մարզիչս՝ Միշան, բռնացրել է ինձ»,- գրել է Կադելակին։
Նա նշել է , որ ամենևին էլ չի չափազանցել, երբ ասել է, որ իր սննդակարգը շատ է հավանել, թեև դրանում կաթ ու շաքար չկար։ Կանդելակին խոստովանել է, որ շատ լավ է սնվել արձակուրդի ընթացքում, բայց երազում հենց պաղպաղակ է տեսել։
Հայտնի է` որքան գումար է վաստակել Թինա Կանդելակին 2018 թվականին
«Կարծում եմ միտքն այն հիասթափության մասին, որը մարզիչս հաստատ կունենար, եթե այդ դեպքն իսկապես տեղի ունենար, հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Նա ապացուցել է, որ օգտակար սնունդը կարող է լինել լիարժեք ու միաժամանակ համեղ», - ամփոփել է Կանդելակին իր հրապարակումը։
Այն ավելի քան 34 հազար «լայք» է հավաքել։
«Ինչ գեղեցիկ կազմվածք ունես, Տինա։ Աշխարհը քոնն է», - գրել է օգտատերերից մեկը։
Կանդելակին` իսկական հայերի մասին, կամ ինչպես է Տիգրան Քեոսայանը զբոսանքի տանում զոքանչին
Նշենք՝ Կանդելակին հետևում է իր կազմվածքին ու սնվում է հատուկ ճաշացանկով, որում բացակայուն են միսը, քաղցրն ու աղի ուտելիքը։ Նա նաև ակտիվորեն սպորտով է զբաղվում։
Թինա Կանդելակին 43 տարեկան է։ Նա գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնության արդյունքում երկու երեխա ունի։ Նրանք ամուսնալուծվել են 2010 թվականին։ 2014 թվականին Կանդելակին ամուսնացել է երկրորդ անգամ` ձեռներեց Վասիլի Բրովկոյի հետ։>
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։


