Самолет авиакомпании Аэрофлот

Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ է հետաձգվել, 12-ը՝ չեղարկվել

347
(Թարմացված է 11:23 04.10.2019)
Մոսկվայից Երևան ժամանող երկու չվերթ փոքր-ինչ ու տեղ կհասնեն։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում հետաձգված կամ չեղարկված չվերթերի հետևանքով Մոսկվա–Երևան չվերթներից ևս երկուսը հետաձգվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։


Նշենք, որ Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտյան 31 չվերթ է հետաձգվել, 12-ը՝ չեղարկվել. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс.Расписания» ծառայությանը:
«Այսօր կեսօրին Մոսկվա- Երևան երկու չվերթները 14։25–ի փոխարեն կլինեն Երևանում 14։40–ին, իսկ մնացած չվերթները կիրականան նախատեսված ժամերին»,–ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել է, ևս երկուսը` չեղարկվել, իսկ «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 25 չվերթ, չեղարկվել` 10-ը։

Տոմսերի գները կարող են նվազել. կհաջողվի՞ արդյոք Ryanair-ին մուտք գործել հայկական շուկա
Հայտնի է նաև, որ «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում չվերթների չեղարկումներ և հետաձգումներ չկան:
Ի դեպ, թռիչքների չեղարկման և հետաձգման պատճառը ռուսական կողմը չի նշում։

347
թեգերը:
թռիչք, չվերթ, Երևան, Մոսկվա, հայեր, հայ
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» թողնելով մի քանի ուղևորի` «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը թռել է
Մոսկվայում չվերթեր են հետաձգվել և չեղարկվել
Երևանն այն քաղաքներից է, ուր ռուսաստանցիները տարեկան մի քանի անգամ են այցելում