Բջջային հեռախոս

Խուճապ է սկսվել․ ի՞նչ անել, եթե զանգ եք ստացել անծանոթ համարից

1407
(Թարմացված է 20:12 23.08.2019)
Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներն անծանոթ, այդ թվում`ադրբեջանական համարներից զանգեր են ստանում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Վերջին օրերին ավելացել են հայաստանյան բաժանորդներին օտարերկրյա հեռախոսահամարներից ստացվող զանգերը։ Տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook սոցցանցի իր էջում հորդորում է խուճապի չմատնվել և նշում` եթե նախկինում մարդիկ միայն արտասահմանյան համարներից էին զանգեր ստանում, ապա այժմ արդեն այդ զանգերի հեղինակները նաև ադրբեջանական բաժանորդներն են։

«Մեծ շուխուր է ընկել, բայց ցանցում կատարվող ամեն ինչ չէ, որ հաքերներն են անում: Շատ բաներ անում են պարզապես ժուլիկները, կազմակերպված ժուլիկները»,- ասում է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝  նման զանգերը հիմնականում մեկ նպատակ ունեն. այդկերպ նրանք փորձում են գումար կորզել:

Փորձագետը խորհուրդ է տալիս չպատասխանել այդ զանգերին, առավելևս` ոչ մի դեպքում հետ չզանգել այդ հեռախոսահամարների։

Նրա խոսքով՝ կանխավճարային բաժանորդների դեպքում գանձված գումարը դժվար թե մեծ լինի, քանի որ այդպիսի բաժանորդները, սովորաբար, մեծ գումար չեն ունենում իրենց հեռախոսահամարներում, իսկ հետվճարային բաժանորդների դեպքում խնդիրը լուրջ է։ Մարտիրոսյանը նշում է, որ առավել վտանգավոր են անծանոթ համարներից ստացած sms-ները, քանի որ դրանք կարող են պարունակել վտանգավոր հղումներ։ Խնդիրներից խուսափելու համար պարզապես պետք է անտեսել դրանք։

Նշենք, որ անծանոթ համարներից բաժանորդներին զանգելը տարածված է ամբողջ աշխարհում։ Այս երևույթը կոչվում է «One ring» (մեկ զանգ) կամ Wangiri scam (Wangiri - ճապոներեն բառ է)`մեկ զանգ և անջատում:

1407
թեգերը:
զանգ, ադրբեջանցի, Սամվել Մարտիրոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցի հաքերներն ակտիվացել են Հայաստանում
Այ քեզ բան․ տպած միսը, խափանումներով աշխատող «խելացի» համակարգերը և «անօդաչու» «կատաֆալկը»
Ադրբեջանական հաքերները տոնի առթիվ կոտրել են հայաստանցիների ֆեյսբուքյան գաղտնաբառերը
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

38
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

38
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

55
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

55
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները