Երևան

Երևանն այն քաղաքներից է, ուր ռուսաստանցիները տարեկան մի քանի անգամ են այցելում

159
(Թարմացված է 17:01 23.08.2019)
Տուտու.ռու ծառայության փորձագետների տվյալներով` ռուսաստանցիներից մեկը մեկ տարում 14 անգամ Հայաստան է այցելել։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանը այն քաղաքների ցանկում է, ուր ռուսաստանցիները վերադառնում են ավելի հաճախ։ Այդ մասին հաղորդում է Տուտու.ռու ծառայությունը։

Ծառայության փորձագետները հաշվել են 2018թ–ի հուլիսից մինչև 2019թ–ի հուլիսն ընկած ժամանակահատվածում գնված ավիատոմսերը և կազմել այն քաղաքների վարկանիշը, ուր ճանապարհորդները վերադարձել են ավելի քան մեկ անգամ (ուղևորի տվյալները ստուգվել է ազգանունով, անունով և հայրանունով, ինչպես նաև ծննդյան ամսաթվով)։

Ցուցակում հայտնվել են այն երկրները, որտեղ մարդիկ մեկնում են ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու կամ ազգականներին տեսակցելու նպատակով։ Խոշոր քաղաքներից ամենաշատ այցելություններ ունեն Մոսկվան, Դոնի Ռոստովը, Վորոնեժը, Սամարան և Ուֆան։ Տասնյակի մեջ մտել են Պերմը, Վոլգոգրադը, Եկատերինբուրգը, Սանկտ Պետերբուրգը և Նիժնի Նովգորոդը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Ռեկորդակիրը մեկ տարում 65 անգամ թռչել է Մոսկվա, մեկ այլ ռուսաստանցի 50 անգամ ուղևորվել է դեպի Նիժնեկամսկ, ևս մեկը` 34 անգամ Սանկտ Պետերբուրգ։

Այցելությունների թվով արտասահմանյան քաղաքների վարկանշային աղյուսակը գլխավորում են Լվովը, Քիշնևը և Լոնդոնը։ Իսկ ռեկորդակիր ուղևորների շարքում կարելի է նշել նրանց, ովքեր մեկ տարվա ընթացքում 16 անգամ այցելել են Կիև, 15 անգամ` Լոնդոն և Վիլնյուս, 14 անգամ` Երևան։

159
թեգերը:
Երևան, հայեր, հայ, ռուս, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ ճանապարհով Հայաստանից հասնել Դոմինիկանա և ինչպես վայելել դրախտային հանգիստ
Սոմելյե. «Հայաստանն ավելիին է արժանի»
Հայերի հոգևոր կենտրոնը` Էջմիածին քաղաքը, տոնում է 2700–ամյակը