Պարկուճ

Սպանություն Ուկրաինայում. հայ գործարարի ուղղությամբ կրակած գնդակը դիպել է փաստաբանին

791
(Թարմացված է 15:44 23.08.2019)
Փաստաբանին սխալմամբ են կրակել, թիրախում նրա կողքին գտնվող Անդրոնիկ Մարտիրոսյանն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ուկրաինական Կրապիվնիցկոյե քաղաքում սպանվել է հայտնի փաստաբան Ալեքսանդր Իվանովը։ Նրան կրակել են, երբ վերջինս դուրս էր գալիս մեկուսարանից, որտեղ հանդիպել էր իր պաշտպանյալի հետ։ Այս մասին հայտնում է uanova.net.-ը։

Քննության վարկածի համաձայն` չարագործների թիրախը սպանվածի կողքին գտնվող Անդրոնիկ Մարտիրոսյանն է եղել, որն այցելել էր մեկուսարան որդուն` Արսենին տեսակցության։ Կրակոցների հետևանքով Անդրոնիկը ձեռքի վնասվածք է ստացել։ 

Անդրոնիկ Մարտիրոսյանի որդին մեղադրվում է մեկ անձի սպանության ու ևս մեկին վիրավորելու մեջ։ Հանցագործությունը կատարվել է երեք տարի առաջ  քաղաքի գիշերային ակումբներից մեկում, բայց Արսենը երկար ժամանակ հետախուզման մեջ էր  ու միայն  վերջերս է կալանավորվել։

Լրագրողների տեղեկության համաձայն` Մարտիրոսյանի աջ ձեռքը վիրահատել են։

Տավուշում զինվորական ավտոմեքենա է վթարվել. 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

«Վնասվածքը ծանր է։ Կյանքին վտանգ չի սպառնում,  բայց պացիենտը համընթաց հիվանդություն ունի», – լրագրողների հետ զրույցում ասել է տեղի հիվանդանոցի բժիշկ Անդրեյ Սեմենովիչը։

Սա Մարտիրոսյանի դեմ առաջին մահափորձը չէ։ Այս տարվա ապրիլին  նրա տան մուտքի աստիճաններին նռնակ էր պայթեցվել։

791
թեգերը:
Ուկրաինա, փաստաբան, գործարար, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Գերանդիով սպանել է համագյուղացուն ու տվել խոստովանական ցուցմունք. տեսանյութ
«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ երկու «խաղացող» կա. նոր մանրամասներ
«Արայի ամրոց» ռեստորանային համալիրում մատուցողներից մեկը դանակահարել է 3 գործընկերներին